Ռաֆայել Երանոսյանն առաջին անգամ հանդես եկավ մոնոներկայացումով

Դերասան Ռաֆայել Երանոսյանն առաջին անգամ բեմ բարձրացավ մոնոներկայացումով: Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Բոհեմ թատրոնում հանդես եկավ իր «tRaffik»-ով: Դեկտեմբերի 3-ին արդեն խաղացել էր ներկայացումը, սակայն երեկ պրեմիերան էր, որին հրավիրված էին հայտնի հյուրեր՝ շոու-բիզնեսի նրա ընկերները: Ելույթից հետո դերասանը բարձր տրամադրություն ուներ, շնորհավորանքներ ու գովեստի խոսքեր էր լսում մտերիմներից: Լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց իր լսարանին, նշեց, որ ամեն դեպքում շատ լարված է եղել, քանի որ պատասխանատվությունը մեծ էր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին: Շատ ուրախ եմ, որ ունեմ ինձ սիրող հանդիսատես: Առաջին օրը, երբ բեմ բարձրացա, շատ հուզված էի, պատասխանատվությունը շատ էր, բայց ներկաներն այնպես ողջունեցին, որ լիցքավորվեցի ու ամբողջ էներգիաս փորձեցի հանձնել նրանց, որովհետեւ նրանք գալիս են՝ լիցքեր ստանալու, ես էլ պարտավոր եմ ապահովել: Մինչեւ բեմ բարձրանալը վախենում էի, ինչպես այսօր: Այսօր էլի հուզված, լարված էի, որովհետեւ հիմա էլ ընկերներիս համար էի խաղում, որոնք ճանապարհ են անցել, գեղարվեստական ղեկավարներ, ճանաչված դերասաններ են, ու պատասխանատվությունը շատ մեծ էր»,- ասաց նա:

«tRaffik»-ի սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է, աշխատանքներին մասնակցել է նաեւ Ռաֆայելը: Դերասանին օգնել են նաեւ Դիանա Շատվերյանը, Արվին Քոչարյանը, Վահե Գրիգորյանը, Ռիչարդ Մադլենյանը: Ներկայացման ընթացքում դերասանը հումորի միջոցով խոսեց հայերին բնորոշ սովորություններից: Կատակեց հարսանիքների, թաղումների, համացանցի, սերիալներ եւ, իհարկե քաղաքական թեմաների մասին: «Թաշվյա հեղափոխության» ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ու արված արտահայտություններ հումորային սցենարներում հաճախ են արծարծվում, հաճախ են կատակում քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գալուստ Սահակյանի, Գագիկ Ծառուկյանի, Էդուարդ Շարմազանովի մասին: Ռաֆայելը նշում է, որ ինքը փորձել է տարբերվել:

«Ես ի ծնե տարբերվել եմ բոլորից (կատակում է): Ես այլ կերպ եմ մտածում, միշտ ուզեցել եմ տարբերվել իմ տեսակով, իմ բնավորությամբ: Կարող է՝ ասեն գլուխ եմ գովում, բայց, եթե ես իմ մասին չխոսեմ, ոչ ոք չի խոսի, առաջվա ժամանակներն անցել են (կրկին կատակում է)»,- ասաց նա:

Այս մոնոներկայացման միտքը դերասանը վաղուց է ունեցել, սակայն ձգձգվել է: Պատճառներից մեկը եղել է հեղափոխությունը: Սցենարում տեղ գտած բազմաթիվ կատակներ հեղափոխությունից հետո կորցրել են արդիականությունը, եւ հեղինակները ստիպված են եղել փոփոխություններ անել: Ընդհանուր առմամբ, վրան աշխատել են մոտ մեկուկես տարի: Արդյունքում ստացվել է այս աշխատանքը, որն անվանել են «tRaffik»: Ռաֆայելը բացատրում է, թե ինչու այդպես:

«Որոշեցինք օգտագործել Ռաֆիկ անունը եւ T ավելացավ, որպեսզի դառնա շարժում, խցանում, ասացի՝ մի քիչ էլ անունը գովազդեմ, որ էլ Հալալ-Զուլալով չհիշեն (կատակում է)»,- ասաց նա:

Դեկտեմբերի 25-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա այս տարվա վերջին ներկայացումը: Տոմսերն արժեն 2000-5000 դրամ: Ռաֆայել Երանոսյանն այն նաեւ ՀՀ այլ քաղաքներում՝ մասնավորապես՝ Գյումրիում ու Վանաձորում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում ներկայացնելու նպատակ ունի: 2019-ի հունվարին ու փետրվարին նախատեսում է խաղալ Երեւանում, մարտի վերջին` շրջագայություն սկսել: Պատրաստում է նաեւ նոր մոնոներկայացում: Այս շրջանում ընթանում են սցենարական աշխատանքներն են:

Տպել
888 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր