Արցախի խնդրի հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են. Մնացականյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարեւորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը։ 

Զոհրաբ Մնացականյանը եւ Կարմելո Աբելան  կարեւորեցին տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը՝ որպես արժեքավոր հարթակ առանձնացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձեւաչափը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդհանուր գործընկերության համաձայնագիրը կարեւոր գործիք է Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ զարգացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաեւ խթանելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Կարմելո Աբելային ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Տպել
493 դիտում

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը

Հափշտակվել է շուրջ 15 մլն դրամ. ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Գյումրին մեծ տոնի է պատրաստվում. հյուրանոցները ծանրաբեռնված են, գնացքը կաշխատի հավելյալ չվացուցակով

Եթե ՀՀ-ին, Սեւանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու