Գյումրիում ընթանում է կառավարության արտագնա նիստը. 2019-ին ինչ աշխատանքներ են իրականացվելու աղետի գոտում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում ընթանում է կառավարության արտագնա նիստը։ Այն վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 1988-ի դեկտեմբեի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։

Օրակարգում ընդգրկված է դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները եւ նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Օրակարգում են նաեւ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները:  

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։

Նա ասաց, որ 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի եւ Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ։

«Շիրակին հատկացվել է 354 միլիոն 915 հազար, իսկ Լոռիին՝ 419 միլիոն 510 հազար դրամ», - նշեց Սուրեն Պապիկյանը։

Նա ասաց, որ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար: Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42 միլիոն 973 հազար դրամ։

Պապիկյանի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1,599,282.1 հազ. դրամ ընդհանուր բյուջեով:

«27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. դրամ»,- ասաց Պապիկյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, թե Շիրակի եւ Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2019 թվականին:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 939 միլիոն 574 հազար դրամ», - ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ:

«USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ եւ Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա եւ կցովի գյուղգործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1,486,9 մլն դոլար: Տարածքային զարգացման պիլոտային ծրագրեր՝ PRDP»,- նշեց նա։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։

Տպել
1026 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ