30 տարեկան աղքատություն, 30-ամյա տնակային կյանք ու ամոթ. աղետից 30 տարի անց (լուսանկարներ)

Դրսում դարձյալ ձմեռ է, օրացույցի վրա դարձյալ դեկտեմբերի 7-ը: Օրվա հիշողությունների ամփոփում է, վերապրում գրեթե բոլոր հայերի մոտ: Օրը սեւ-սպիտակ է ու թաց հատկապես Գյումրիում, Սպիտակում ու Վանաձորում: Այսօրվա ցավը համահայաստանյան է, ծայրահեղ աղքատության, անգործության, անուսում ու անապագա մնացածների, խեղված ճակատագրերի, կոտրված ապագաների, դժբախտացած կյանքերի օրն է:30 տարեկան է արդեն աշխարհի հարյուրավոր երկրների համար սովորական թվացող աղետը, աշխարհի այս կամ այն անկյուններում երկրաշարժերը հաճախ են գրանցվում, ավերում են քաղաքներ ու գյուղեր, դառնում զոհերի պատճառ, բայց արագությամբ վրա հասած աղետի հետեւանքները նույնքան արագությամբ վերանում են ամիսներ, տարիներ հետո: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերածությունների պատճառ դարձավ Սպիտակում, Գյումրիում, Ստեփանավանում, ու Սպիտակից Գյումրի ճանապարհի գյուղական համայնքներում:

Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X` արտասովոր կործանարար էր։Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ Երկրաշարժից ուղիղ 30 տարի է անցել, 30 տարում քաղաքներ ու գյուղեր են հիմնվում, իսկ ավերակ դարձած մի քանի բնակավայր այսքան տարի անց էլ մեր երկրում ընդամենը կիսակառույցներ ենու թիթեղյա տնակներ, որոնք թվում են արդեն հավերժական: Ներսում՝ որբացած կյանքեր են, մանկական աչքեր՝ ցրտի ու մթի, կեղտի ու հուսահատության մեջ ապրող, առնետների հետ ընկերացած:

Թիթեղյա դոմիկներում ապրողների համար կյանքը կանգնած է, առաջ չի շարժվում, օրվա հացի ու գոյության պայքար  է, ապագայի հույսեր չկան:30 տարի առաջ այս օրն արդեն եռուզեռի մեկնարկը տրված էր, առջեւում Ամանոր էր: Բայց 1989 թվականի Ամանորը չեղավ մյուսների նման: Գյումրեցուն վայել շռայլությամբ չբացվեցին առատության սեղանները, բաժակների զրնգոցնեով չազդարարվեց նոր գալիքի սկիզբը: Ամեն ոք իր օջախում գլխահակ, լուռումունջ, կսկիծը սրտում ու արտասուքն աչքերին բաժակ բարձրացրեց ու խմեց զավակի, ծնողի, քրոջ կամ եղբոր, ընկերոջ կամ հարեւանի, պարզապես հայի հիշատակի օղորմաթասը, աղոթեց ամեն մի վիրավորի, ամեն խեղվածի, հաշմվածի ու որբ դարձած ամեն մանկան համար:30 տարի առաջ հազարավոր տնակներ հեղեղի նման լցվեցին Գյումրիի ու Սպիտակի փողոցները, 30 տարիների ընթացքում նեխեցին, փտեցին ու ավերակներ դարձան, բայց այնտեղ դեռ ապրում են:

Այդ թիթեղե խորանարդներում այսօր էլ կյանքն ընթանում է, դոմիկներում ապրում են, մեռնում, ծնվում, ամուսնանում ու նրանց բոլորին կապում է 88-ի սեւ թելը:Տնակների` կենցաղային համարելը հանցանք թվացող պայմաններում ապրողների համար ժամանակի ընթացքում կյանքն ու ցավը բթացել, քարացել են, վերացել է անգամ հայի հպարտությունը, սոված փորին, ոտաբոբիկ ու անաշխատանք, զավակների անհեռանկար ապագայի մշուշում էլ ի՞նչ հպարտություն, հիմա նրանք աղքատ-հպարտներն են:30 տարում նախագահներ փոխվեցին, կառավարողներ գնացին ու եկան, բայց աղետի գոտին այդպես էլ մնաց այնտեղ` իր տեղում` երկաթե պատերի ներսում, նեխած հատակով, կաթկթացող տանիքով, անջուր կամ անլույս, սառն ու անհրապույր դոմիկներում ապրող մանուկների աչքերի մեջ ու մանկության տակ:Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է,  աղքատ ընտանիքների գերակշիռ մասը հենց աղետի գոտում են, քառորդ դար ու ավելի կյանքը մեռնում է ու իր հետ սպանում իր մեջ ապրողներին աղետի գոտում:Նախորդ իշխանությունները աղետի գոտու դալուկ սերնդին մի ողջ մանկություն են պարտք մնացել, նրանց ծնողներին` երջանկություն ու մարդավայել կենցաղ, իսկ ներկա իշխանություններին հսկայական պարտավորություն են թողել՝ լուծել աղետի գոտու անլուծելի թվացող խնդիրը:

Տպել
1933 դիտում

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան