Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն նաեւ հունվարին. բանակցությունները վերսկսո՞ւմ են

Դեկտեմբերի 5-ին՝ Միլանում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, առանձին հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Հանդիպման արդյունքում Մնացականյանը, Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում համանախագահ երկրները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտումների զգալի կրճատումը եւ կողմերին կոչ են արել շարունակել կյանքի կոչել Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունները ու «կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»: Համանախագահները նաեւ հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը, որը «կնպաստի հակամարտության արդարացի եւ երկարատեւ լուծմանը»:

Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատելու՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու եւ հետագա լարվածությունները նվազեցնելու ուղղությամբ: Նրանք համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նոր հանդիպում ունենալ 2019 թ. սկզբին:

Այս մոտեցումներն ընդհանուր առմամբ արտացոլված են արտաքին գերատեսչությունների հանդիպմանը հաջորդած հայտարարություններում: ՀՀ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան։

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը եւս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտաքին գերատեսչութան ղեկավարը հանդիպումից հետո հայտնել էր, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարին:

«Կարծում եմ, որ երեք ժամ տեւած բանակցությունները կարեւոր եւ օգտակար էին կողմերի դիրքորոշումները հասկանալու տեսանկյունից: Համաձայնեցվել է բանակցությունները շարունակել այս ձեւաչափով մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս», - «РИА Новости»-ին է հայտնել Մամեդյարովը:

Կողմերն իրենց հայտարարություններում, ըստ էության, հաստատել են նաեւ միմյանց խոսքերն այն մասին, որ խոսակցության ընթացքում ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Հայկական դիրքորոշումը վերջին անգամ ներկայացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է բանակցային գործընթացն այն կետին հասցնելը, որտեղ Արցախի ժողովուրդն ու կառավարությունը լիարժեք մասնակցություն ունենան դրան:

«Մենք ասում ենք՝ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի Արցախի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով: Մենք բանակցությունները վարում ենք 2 հիմնական նպատակով՝ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ստեղծենք միջազգային երաշխիքներ Արցախի անվտանգության համար», - ասել էր Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական դիրքորոշմանը, ապա այն տարբեր է՝ կախված նրանից, թե ով է հասցեատերը: Ներքին լսարանի համար ադրբեջանցի պաշտոնյաներն ունեն «Ղարաբաղն անհապաղ եւ հնարավոր բոլոր միջոցներով ազատագրելու» թեզը, իսկ միջազգային հանդիպումների ընթացքում, որպես կանոն, ավելի զուսպ են՝ սահմանափակվելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման» թեզով:

Այդուհանդերձ, ամենակարեւորը դեկտեմբերի 5-ի հանդիպման մեջ հենց բանակցությունների առկայությունն է: Անգամ եթե արտաքին գերատեսչության ղեկավարները 3 ժամ տեւած բանակցությունների ընթացքում ներկայացրել են սեփական երկրների խոշոր հաշվով իրարամերժ դիրքորոշումները՝ նրանք եկել են պայմանավորվածության՝ շարունակել հանդիպումները: Հաջորդ ամսվա հանդիպման գլխավոր թեման, հավանաբար, լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Ելնելով Դուշանբեում «ոտքի վրա» ձեռքբերված եւ զարմանալիորեն գործող պայմանավորվածությունների տրամաբանությունից՝ լիարժեք հանդիպման անհրաժեշտություն միանշանակ կա: Իսկ դա արդեն կլինի քայլ դեպի լիարժեք բանակցությունների վերսկսում, ինչը, տվյալ պահին, մի կողմից նվազագույն անհրաժեշտ պայման է փխրուն հարաբերական անդորրը պահպանելու համար, մյուս կողմից իրական հնարավորություն՝ խաղաղության ուղղությամբ շարժվելու:

Տպել
3818 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են