ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել՝ հրթիռների ոչնչացման համաձայնագրի վերաբերյալ

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձան համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին եւ դրանց փոխադարձ սատարմանը:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարեւորեց կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր գնահատեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձեւաչափը, ինչը եւս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջեւ ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:

Նախարարներն անդրադարձան նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացի նախաձեռնությամբ ՀԱՊԿ շրջանակներում մեկնարկած խորհրդակցությունների ընթացքին:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը նաեւ հայտնում է, որ ՀԱՊԿ պետությունների նախարարները հանդիպման ժամանակ հանդես են եկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի վերաբերյալ:

Տպել
938 դիտում

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Ռեֆորմիստ Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են «բազեները»

Հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան 17 հասցեի բնակելի տանը. փրկարարները դեպքի վայրում են

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք. ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը. Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Ազդարարվել է ուսումնական տագնապ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են. «Կանաչ Հայաստան» ՀԿ (տեսանյութ)

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքեր (տեսանյութ)

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Չեմ կարծում, թե Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումը որեւէ խնդիր կառաջացնի․ Գոռ Գեւորգյան