Որ խնդրեմ, եթե հնարավոր է, ախպոր նման…առաջվա ստիպողը՝ ներկայիս խնդրողի դերում

07/12/2018 schedule21:40

ԱԺ ընտրություններում քարոզարշավը շուտով կավարտվի, սակայն, «ի հիասթափություն» ընտրողների, թեկնածուները ոչ թաղամաս եկող ճանապարհի նորոգում են խոստանում, ոչ դեղի փող են տալիս, ոչ էլ «զաստավիտ» են անում, թե ում ընտրեն:

ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները տեւական ժամանակ է՝ հանդիպումներ են ունենում մարզում բոլոր այն անձանց հետ, ովքեր կարող են որեւէ կերպ ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների վրա: Հանդիպումներ, քննարկումներ ու զգուշացումներ՝ հին ավանդույթները չշարունակել, չփորձել, չփորձել, չփորձել:

Եթե նախորդ տարիներին նախընտրական այս շրջանում Լոռիում արդեն իսկ սկսել էին ցուցակագրումներն ու ձայներ հավաքելու, շեֆերին ռեալ թվեր խոստանալու, «հետաքրքրվել» բնակիչների՝ թաղամասերում առկա խնդիրներով ու դրանք «լուծելու» խոստումներ շռայլելով, ապա այս տարի նման բան, որպես այդպիսին, չի արվում, հատկապես՝ մարզկենտրոնում: Թաղամաս այցելող թեկնածուները խոստումներ չեն տալիս, իրենց բառերում առավել քան զգուշավոր են: ՀՀԿ-ն, որ նախորդ ընտրություններում մարզերում իրենց «ասողներն» ուներ, ասում են՝ այս տարի լավ «ինստրուկտաժ» է արվել: Խոսակցություններ կան, որ եթե անգամ ինչ-որ մարդիկ փորձում են բնակիչների հետ ընտրական հարցեր «քննարկել» ու համոզել, ապա դա արվում է նեղ շրջանակներում՝ միայն ու միայն խնդրանքի տեսքով, ինչպես նաեւ հիշեցնելով իրենց թեկնածուի՝ նախկինում արած լավությունները, որ տեսեք՝ խոստացել էր, արել ա: Մինչդեռ նախորդ ընտրություններում խնդրանքը ստիպելն էր, կամ էլ՝ «դե գիտես, ում ես ընտրելու, հակառակ դեպքում…»:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը տեսադաշտում է պահում գործատուներին, թաղային ու քրեական հեղինակություններին, բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ ձայներ ապահովող են եղել ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի մյուսների համար, իսկ վերջում արժանացել են շնորհակալության կամ կլորիկ գումարի տեսքով, կամ էլ բանտից ազատվելու, պատիժ մեղմացնելու, բանտ «գրեֆ» անելու տեսքով: Բնակիչներին հիմնականում զարմացնում է այն հանգամանքը, որ այն պետական ու մասնավոր կառույցները, որոնց ղեկավարները իշխանության դրածոներ են եղել եւ նշանակվել են իրենց պաշտոններին՝ ընտրություններում «լավ» աշխատելու համար, այսօր չեն աշխատում իշխող ուժի համար, որովհետեւ, ասում են՝ արգելված է, ու ոստիկանությունը առաջինը տեսադաշտում է պահում նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերեւներից կա կարգադրություն՝ չտարանջատել, թե ով որ կուսակցությունից է, լինի ՔՊ-ից, թե ՀՀԿ-ից, ցանկացած ինֆորմացիայի դեպքում՝ գնալ հետքերով:

Զարմացած են նաեւ իրավապահները, որոնք նախորդ տարիներին հստակ «գիտեին», թե որ ահազանգերն են «ջրվելու», եւ որոնց են «ընթացք տալու»: Այս ամենին զուգահեռ, իհարկե, դեռեւս կան մարդիկ ու պաշտոնյաներ, որոնք պետական ապարատում իրենց գործը թողած, ընկել են դռնեդուռ՝ ձայներ խնդրելու, որոնց թվում են հիմնականում համատիրության ղեկավարները, էլցանցի աշխատողներն ու այլ կառույցի ղեկավարներ: Նրանց հետ ոստիկանությունը արդեն իսկ հանդիպել, տեղեկացրել ու զգուշացրել է՝ «քիթները չխոթել» իրենց չվերաբերվող գործերի մեջ, հակառակ դեպքում՝ օրենքը վկա:

Տպել
2561 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ