Երևան
23 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում է, որ իր թիմն ունակ է պայքարելու Եվրո 2020-ի ընտրական փուլի իր մրցակիցների դեմ: Վիճակահանության արդյունքում ՀՀ-ն հայտնվել է J խմբում, որտեղ մրցակիցներն են Իտալիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լիխտենշտեյնը: Նոր մրցափուլն ընտրանին սկսելու է 2019 թ. մարտի 23-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ արտագնա խաղով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Գյուլբուդաղյանցը վերլուծել է մրցակիցներին, խոսել խաղացանկի մասին:
Իտալիայի մասին - Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը եւ Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում եւ կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաեւ Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան եւ այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:
Բոսնիայի եւ Հերցեգովինայի մասին - Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում եւ պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում եւ հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը:
Ֆինլանդիայի հավաքականի մասին - Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքեւում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:
Հունաստանի հավաքականի մասին – Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միեւնույն խմբում եւ փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը: Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:
Լիխտենշտեյնի հավաքականի մասին - Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ: Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է եւ հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկչկնել նախորդ անգամվա սխալները:
Ընդհանուր առմամբ, խմբի մասին - Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել, բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է եւ պետք է պայքարել:
Խաղացանկի մասին - Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երեւանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից եւս բողոքելու տեղ չունենք: Շատ կարեւոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:
|
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2024 Հայկական ժամանակ