ՀՀԿ-ն ընդդիմություն է Հայաստանին եւ հայ ժողովրդին. Փաշինյանը՝ ՀՀԿ-ի «Նիկոլի ստերը» տեսանյութերի մասին

Այ Էմ Ջի ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ տեխնիկայի գործարանի բացմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ-ի քարոզչությանը, մասնավորապես, որ ՀՀԿ-ն հրապարակում է «Նիկոլի ստերը» խորագրով տեսանյութեր: Այդտեղ ՀՀԿ-ն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակների հայտարարությունները եւ վարչապետի պաշտոնում նույն թեմայի վերաբերյալ հնչեցրած կարծիքները: Լրագրողներից մեկը նշեց, որ ՀՀԿ-ն օգտագործում է օրինակ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել է, որ արագաչափ տեսախցիկները մեզ պետք չեն, բայց հիմա եկել է իշխանության եւ որեւէ քայլ չի անում:

«Արագաչափերի հետ կապված մենք բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, որն Ազգային ժողովը կընդունի: Արագաչափերի ամենաշատ տուգանքը կլինի 29 հազար դրամ, ի տարբերություն այսօրվա համակարգի, որն ասում է՝ փողը տուր, ինչ ուզում ես արա: Ես ոչ միայն սկոչել եմ արագաչափերը, այլեւ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու խախտումները ներվել են»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ տպավորություն է, թե այս քարոզարշավն ընթանում է ՀՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի միջեւ՝ հաշվի առնելով նրանց հեռակա փոխհրաձգությունները, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք ոչ մեկի հետ խաղերի մեջ չենք: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ի հետ պայքարելու առիթ չկա, ՀՀԿ-ն պայքարից դուրս է»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ նրանց հեռակա «փոխհրաձգություններից» տպավորություն է ստեղծվում, որ ինքը, պատասխանելով ՀՀԿ-ականների հայտարարություններին, նրանց որպես ընդդիմության լեգիտիմացնում է, Փաշինյանն ասաց. «Այս տասը տարիների ընթացքում լեգիտիմացնել բառն այնքան եմ լսել: Մեզ ում ասես լեգիտիմացնելու մեջ մեղադրել են, բայց ում լեգիտիմացրել ենք՝ ձեր ասելով, իրանք ապալեգիտիմացվել են»:

Հարցին՝ ՀՀԿ-ն իրենց ընդդիմություն համարո՞ւմ է, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդդիմություն է Հայաստանին եւ հայ ժողովրդին»:

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է միշտ անդրադառնում նրանց, վերջինս պատասխանեց՝ պատճառը լրագրողների հարցերն են: «Չպատասխանեմ, պետք է գրեք, որ խուսափեց ՀՀԿ-ից: Դուք ինչու՞ եք հիշում, լեգիտիմացնում եք, էլ չեմ անդրադառնում իրենց, ձեր խորհրդին եմ հետեւում»:

Տպել
2695 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը