Անկումային ցուցանիշներից հետո շինարարության ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում. Տիգրան Ավինյան

Դեկտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հայ շինարարները դարեր շարունակ կերտել են հրաշալի ճարտարապետական կոթողներ, անառիկ ամրոցներ, կամուրջներ ու ճանապարհներ՝ այդպիսով մեծապես նպաստելով  հայ ժողովրդի տնտեսական բարեկեցությանը, ֆիզիկական անվտանգությանը, հոգևոր զարգացմանը և մտահորիզոնի ընդլայնմանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում: Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թվականի առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5 տոկոսով, այդ թվում` 25 տոկոսով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները: Նա հավելեց, որ շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում մարդկանց սեփական տանիք ունենալու և բնակարանային պայմանները բարելավելու իրավունքները կյանքի կոչելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկվում է  «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» հիփոթեքային ծրագրի շրջանակներում սահմանել նոր, արտոնյալ պայմաններ, ավելացնել ծրագրից օգտվելու համար տարիքային շեմը, իջեցնել վարկի տոկոսադրույքները:

Շարունակելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շինարարության ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:  Բարելավման կարիք ունի շինարարության ոլորտում գնումների գործընթացը՝ գնահատման չափորոշիչների վերանայմամբ: Բացի այդ, հարկավոր է մշակել մեխանիզմ, որպեսզի հայաստանյան շինարարական կազմակերպությունները մասնակցեն միջազգային շինարարական մրցույթներին, հայկական շուկայում ներդնեն նախագծման և շինարարության նոր տեխնոլոգիաներ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի լրանում է 1988թ. աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Չնայած իրականացված աշխատանքներին՝ աղետի գոտում դեռևս կան անօթևան ընտանիքներ: Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների ծրագիրը։ Դրա համաձայն՝ լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր:

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը նոր թափ է ստանալու: Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բնակարանային աջակցության ծրագիրն ավարտել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Ավարտելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ համագումարն առիթ է ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները նշելու, այլև  նոր շունչ հաղորդելու պետություն – հասարակական կառույց – գործարար համայնք համագործակցությանը: Այս առումով գնահատելի է այն դերը, որն ունի Շինարարների միությունը կառավարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում, ընդ որում, կառավարությունը մեծապես հաշվի է նստում շինարարների կարծիքի հետ ոլորտի քաղաքականությունը մշակելիս:

Տպել
1292 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը