«Բաղնիքի Արմանի» ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողները թաղային հեղինակություն Պոնտյոն ու նրա եղբայրներն են

Մեր տեղեկություններով, Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներից մեկը թաղային հեղինակություն «Պոնտյո» մականունով հայտնի Պետրոս Հարությունյանն է: Վերջինս իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ երեկ մտել է «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Պոնտյոն ու նրա մյուս եղբայրը՝ Հակոբը, այժմ իրավապահների կողմից որոնվում են: Մեզ հաջողվեց ճշտել, որ թաղային հեղինակությունն ու նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը, նախկինում դատապարտված են եղել:

Ավելի վաղ՝ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։ Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: 

Տպել
2113 դիտում

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ