Վալերի Օսիպյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ

ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերի Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։ Այդ համատեքստում Վալերի Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած աշխատանքը՝ ընտրացուցակների ճշգրտումից՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ։

Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ նույն վճռականությամբ ու պատրաստակամությամբ համակարգը ծառայելու է նաև ընտրությունների օրը՝ հանուն քաղաքացիների ընտրական իրավունքի անխափան իրացման։ «Ոստիկանությունը լիովին տիրապետում է իրավիճակին և օրենքի տառին համարժեք արձագանքելու է ցանկացած ապօրինության»,- ամփոփեց Վալերի Օսիպյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ընտրություններին առնչվող այլ հարցեր ևս։Վալերի Օսիպյանը Արարատ կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ նաև մարզը սպասարկող ոստիկանների հետ։ Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք կանեն ամեն ինչ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միջադեպերը բացառելու ուղղությամբ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հրահանգեց ակտիվացնել կանխարգելիչ բնույթի աշխատանքները և սերտ համագործակցային դաշտ ձևավորել բնակչության հետ։ Վալերիյ Օսիպյանն անձնակազմից պահանջեց՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին, լինեն աչալուրջ՝ արագ արձագանքելով բոլոր ահազանգերին։

Ոստիկանության պետը հրահանգեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների անթերի կատարմանը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Արարատի մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործությունների թարմ հետքերով բացահայտմանը վերաբերող հարցեր։

Տպել
1697 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին