Եթե մեր իշխանության ժամանակ կլինեն սերմացու գողացող չինովնիկներ՝ մուտանտներ, նրանց տեղը բանտն է լինելու․ Փաշինյան

«Մենք պետք է հաղթահարենք այն կաղապարը, որի մեջ մեզ ուզում են տեղադրել ոմանք։ Եւ էդ կաղապարը աղքատ, խեղճ, փոքր, փոքրիկ, թույլ, անպաշտպան կաղապարն է։ Բայց մենք ասում ենք, որ մենք արդեն շատ կարեւոր կաղապարներ ջարդել ենք»,- այսօր Աշտարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ ժողովուրդը 2018 թվականի ապրիլ-մայիսին ջարդել է շատ կարեւոր կաղապար, երբ ՀՀ քաղաքացին ոտքի կանգնեց եւ հստակ արձանագրեց, որ ինքն է տերը Հայաստանի Հանրապետության․

«Ես ուզում եմ, որ մենք եւս մի անգամ հաստատենք էդ կարգախոսը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Մենք ջարդել ենք մեզ համար անհնարինության կաղապարը, որովհետեւ էն, ինչ տեղի ունեցավ, շատերն անհնար էին համարում, եւ նրանք երկար տարիներ ներշնչել էին հանրությանը, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք տենց ուժեղ բայեվիկ տղերք են։ Հիմա մկան ծակին շահի են տալիս»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդության քննարկմանը․

«Էսօր ԱԺ-ում պիտի քննարկվեր 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն-քրեական գործի հետ կապված հարց, երբ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդություն պիտի ներկայացվեր։ Բա մարդիկ հո անիմաստ չէի՞ն գալիս գործի․․․14 մլն․․․50, 500 մլրդ․․․էդպես։ Ու հիմա, Ազգային ժողովում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվի, դրա համար էլ մենք ԱԺ-ն ցրեցինք»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցի, եւ քրեական գործի ընթացքը կշարունակվի իր բնական հունով․

«Էդ մեկն է 14 մլն․․․։ Էկեք նայենք մեր ճանապարհների, դպրոցների վիճակները, աշխատավարձները։ Մեկն ասում է՝ դատի ենք տալու, որ ասել եք՝ հանրապետականը թալանչիների բանդա է։ Հեսա կտեսնենք՝ ով ում դատի կտա։ Հատ-հատ, բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան։ Ու եթե թվում է՝ էդ սերմացու գողացող մկները դատարանում ճտեր են դրել, ԱԺ-ն բարձրագույն մարմին է, եւ կառավարությունն ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում նույնպես ի վերջո հեղափոխություն անելու, որովհետեւ այո՛, ՀՀ դատական համակարգում շատ մեծ տեղ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները։ Եւ էդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվությամբ։ Էդքան տարի ապօրինի մարդկանց լցրել են բանտերը։ Բա էդ Մարտի մեկի գործով Եվրոդատարանը արդեն վճիռներ է սկսել կայացնել տասնյակ գործերով։ Էդ դատավորներին թվում է՝ իրենք մարսելու ե՞ն։ ՀՀ-ում որեւէ մեկը, ոչ մի չինովնիկ իր գողացածը, իր լափածը չի՛ մարսելու։ Եթե մեր իշխանության ժամանակ կլինեն էդպիսի մուտանտներ՝ նրանց տեղը բանտն է լինելու»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո այն չինովնիկը, որ իր ծառայությունն ու մանդատը կօգտագործի անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու, քան նրանցը, որոնք գործել են հեղափոխությունից առաջ․

«Եւ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը դեկտեմբերի 9-ին նոր թափ է հաղորդելու Հայաստանում սկսված ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, եւ մենք նոր թափով սկսելու ենք տնտեսական հեղափոխությունը, եւ դրա մեջ ձեզնից յուրաքանչյուրը լինելու է առաջնորդ»։

Նիկոլ Փաշինյանն Աշտարակում հայտարարեց, որ այս տարի 120 հազար զբոսաշրջիկ ավելի է եկել Հայաստան, քան նախորդ տարի․

«Ջերմուկում ասացին, որ հոկտեմբերին Ջերմուկի բոլոր հյուրանոցները լիքն են եղել։ Հայաստանում մարդիկ կան, ովքեր 30-40-50 հազար դրամով աշխատում են, մենք ուզում ենք խրախուսել աշխատանքը, միկրոբիզնեսը, որ մարդիկ կիրառեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները, եւ էդ առումով Աշտարակը եղել ու մնալու է զբոսաշրջության ամենակարեւոր կենտրոններից մեկը։ Աշտարակի ձորը մի հարստություն է, որը պատկանում է բոլորին։ Մենք, էլի եմ ասում, ոչ թե ձուկ ենք բաժանելու մարդկանց, այլ աջակցելու ենք նրանց, որ պրոֆեսիոնալ ձկնորսներ լինեն։ Եւ մենք ապահովելու ենք, որ մեր գետում ձուկ լինի»,-եզրափակեց Փաշինյանը։

Տպել
2315 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)