Հարգում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ հարցերում համաձայն չենք, բայց հարգում ենք ժողովրդի ձայնը. Գրիգորյան

«Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում: Նախընտրական հանդիպումները կուսակցության ներկայացուցիչները սկսել են Ծովագյուղից:

Սասա ծռերի երկրորդ համարը` Ստեփան Գրիգորյանը, հայտարարեց, որ խորհրդարան են գնում երիտասարդ ու անփորձ կառավարությանն աջակցելու համար: «Հարգում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ հարցերում համաձայն չենք, բայց հարգում ենք ժողովրդի ձայնը, գալիս ենք, որ նախարարները, մարզպետները ձգվեն, սթափ աշխատեն»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք դուխով են, համարձակ, բայց նաեւ համեստ:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հպարտ լինել, խնդիրները քննարկել ուղիղ, աշխատել՝ միմյանց հարգելով: «Սասնա Ծռեր»-ն ուզում է Ռուսաստանի հետ աշխատել, բայց հստակ բանակցելով, քննարկելով»,- նշեց Գրիգորյանը:

Գրիգորյանը հայտարարեց, որ «Սասնա Ծռեր»-ը որեւէ մեկին թույլ չի տալու Ղարաբաղի հարցում զիջումների գնալ, սակարկել հայ ժողովրդի տարածքները: «Գործ ունեք համեստ մարդկանց հետ, բայց եթե կարիք լինի հայրենիքի պաշտպանության համար, տղերքը նորից կգնան եւ կկռվեն»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

«Սասնա Ծռեր» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ ասաց. «Սասնա Ծռեր»-ը խորհրդարանում կարող է դառնալ երկրորդ բեւեռ, ստեղծել հավասարակշռություն, ներկայացնել ձեր հոգսերն ու ցավերը, թույլ չտալ, որ իշխանությունը նախկինի պես ճահճանա»,- ասաց Ավետիսյանը:

Տպել
779 դիտում

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան