«Մենք» դաշինքն այսօր՝ քարոզարշավի ութերորդ օրն իր նախընտրական քարոզչությունը սկսել է մայրաքաղաքի կենտրոնից։ «Մենք»-ի անդամները շրջում են փողոցներում, մարդկանց տալիս իրենց նախընտրական թռուցիկներն ու «Մենք» գրությամբ կարկանդակներ։

Քարոզարշավը գլխավորում են «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը, երրորդ համարը զբաղեցնող Անժելա Խաչատրյանն ու չորրորդ համարը զբաղեցնող Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանը մեր զրույցում ասաց, որ քարոզարշավն իրենց համար շատ նպաստավոր է եւ իրենց ճանաչելիությունը բարձրանում է․

«Մենք օգտագործում ենք նաեւ տարբեր կրեատիվ մտքեր, գաղափարներ, ինչն ավելացնում է մեր ու մեր գաղափարների նկատմամբ հետաքրքրությունը։ Իհարկե, չենք կարող համեմատել նախկին ռեժիմի կողմից անցկացրած ընտրությունների հետ, չկա վախի մթնոլորտ, չկան վարչական ռեսուրսի օգտագործման ու ընտրակաշառքների դեպքեր։ Դա արդեն լավ է»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Նա ասաց, որ իրականում վաղ է կանխատեսում անել, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան, իսկ հումորով՝ Զեյնալյանն աասաց՝ իրենք իրենց համար են պատասխանատու։

Արտակ Զեյնալյանը նշեց, որ չնայած քննադատություններին, թե նախընտրական քարոզարշավը ծրագրային ու գաղափարական չէ, իրենք, ամեն դեպքում, իրենց քարոզարշավն անցկացնում են գաղափարական․

«Այս քարոզարշավի ամենամեծ գաղափարը հետեւյալն է․ մենք պետք է ամեն ձեւ անցկացնենք արդար ընտրություններ՝ այնպիսի արդյունքներով, որ դրան հավատան ընտրողներն ու մասնակից սուբյեկտները, եւ որ օրենսդիր մարմինն ու գործադիր իշխանությունը լինեն լեգիտիմ։ Սա ամենամեծ գաղափարն է, որը մենք իրականացնում ենք»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ մնացածն ածանցյալներ են, եւ սա մեծ ձեւափոխումների ժամանակաշրջան է։

«Մենք» դաշինքի մյուս թեկնածուները եւս քաղաքի եւ Հանրապետության տարբեր շրջաններում  իրականացնում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Այս դաշինքի ցուցակում ընդգրկված է պատգամավորության 134 թեկնածու, ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Տպել
19413 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով