Նախընտրական քարոզարշավ, օր 8-րդ․ «Սասնա ծռեր» կուսակցություն (լուսանկարներ)

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու պատգամավորության թեկնածուները նախընտրական քարոզարշավի ութերորդ օրը շրջում են մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներին բաժանում իրենց թռուցիկները։

Մասնավորապես, Երեւան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ չորս ընտրատարածքում երթով քարոզարշավ էին իրականացնում Ժիրայր Սեֆիլյանը, Ստեփան Գրիգորյանը և Արեգ Կյուրեղյանը:

Ժիրայր Սեֆիլյանը, որը թեպետ առաջադրված չէ որպես թեկնածու, մեր զրույցում ասաց, որ այս տարիների ընթացքում հիմա համեմատաբար նորմալ քարոզարշավ է ընթանում․

«Պարզ է, որ միանգամից հնարավոր չէ ավելի լավ վիճակի հասցնել, բայց գնալով նմանվում է ընտրությունների։ Ընդհանուր առմամբ՝ վատ չէ։ Մենք այս օրերին ավելի շատ դրսում շփվում ենք ժողովրդի հետ, իսկ բանավեճերին մեր թիմից այլ անդամներ են մասնակցում։ Ես կասեի՝ գաղափարական լուրջ բանավեճեր առայժմ չկան, չնայած մենք մեր ծրագրով ու մտքերով փորձում ենք այդպես անել»։

Սեֆիլյանն ասաց, որ մարդիկ դրական վերաբերմունք ունեն իրենց կուսակցության հանդեպ։ Նա նշեց, որ լավ կլիներ, եթե մարտիմեկյան դեպքերից հետո նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմած ուժերը չկարողանային անցնել խորհրդարան․

«Ճիշտ կլիներ, որ ընտրվեր, իհարկե հեղափոխական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած, երկրորդ տեղի պոտենցիալ, կարծես թե, մենք ունենք, եւ ես կուզեի ու մատնացույց կանեի նոր ուժերից ՔՈ-ին՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Ճիշտ կլիներ՝ այդպես լիներ»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Կյուրեղյանը եւս կարծում է, որ քարոզարշավն ընթանում է նորմալ պայմաններում, չնայած վերջինիս պնդմամբ՝ առանձին դեպքերում հանրապետականները փորձել են ազդել իրենց աշխատողների վրա՝ ինչպես նախկինում․

«Ես ունեմ տեղեկություններ, որ հանրապետական գործատուներն իրենց աշխատողներին ասել են՝ ինչո՞ւ եք ներկա եղել «Սասնա ծռերի» քարոզարշավին եւ այլն։ Դա մեզ տեղյակ են պահել։ Նաեւ կան այլ խոսակցություններ, որ մարդկանց փորձել են տարբեր ձեւերով ուղղորդել, դա եւս լիովին վերացած չէ։ Իհարկե, մյուս ընտրությունների համեմատ՝ այս քարոզարշավն ու ընտրությունները բավականին նորմալ են»,- ասաց Արեգ Կյուրեղյանը։

Քարոզարշավի ընթացքում Ազատության հրապարակին հարակից հատվածում «Սասնա ծռեր» կուսակցության եւ «Մենք» դաշինքի քարոզարշավի մասնակիցները հանդիպեցին իրար, փոխանակվեցին թռուցիկներով, իսկ «Մենք»-ի անդամներն իրենց ֆելշմոբի «Մենք» գրությամբ կարկանդակներից հյուրասիրեցին «Սասնա ծռեր»-ին։ 

«Սասնա ծռեր» կուսակցության անդամներն այս պահին մայրաքաղաքի տարբեր ընտրական տարածքներում շրջում են փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ ու բաժանում իրենց նախընտրական թռուցիկները։

Կուսակցությունը տարբեր խմբերով քարոզարշավ է իրականացնում նաեւ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում եւ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում։ Այս երթերը համապատասխանաբար առաջնորդում են Վարուժան Ավետիսյանն ու Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանն ու Հրաչիկ Մարգարյանը, Արա Պապյանը եւ Ալեք Ենիգոմշյանը։ 

Տպել
20695 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ