Ամեն մարզում պետք է լինի մեկ անվճար հիվանդանոց, որ մարդը ցավից ու ամոթից տունը չնստի. Ծառուկյան

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր հանդիպում է անցկացնում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ ուսումնասիրել են բոլոր բնակավայրերը, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տեղ առ տեղ եւ գիտեն` ժողովուրդը ինչով է զբաղվել եւ, ըստ այդմ էլ ծրագիր են կազմել: Ծառուկյանը նշեց, որ Ապարանը գյուղմթերքների արտադրությամբ է հայտնի՝ հացահատիկ, մսամթերք, կաթնամթերք, եւ իրենց գործն է ընդամենը պայման ստեղծել, որ իրենց աշխատանքով ապրեն:

«Մարդկանց ուզածն ի՞նչ է, միայն հնարավորություն, որ իր տունը պահի, էլ ուրիշ բան չի ուզում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը՝ նշելով, որ պետք է էլիտար սորտի ցորենի սերմեր տրամադրվեն, անասնապահության համար մարդկանց ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրվեն:

«2 տոկոսով գյուղատնտեսական վարկեր պետք է տրամադրվեն, որ գարնանը վերցնի, աշնանը կարողանա փակել: Երկու կով ունեցողին կարող են 2 մլն-ի վարկ տալ, որով կարող է 30 հատ հորթ գնել ու կարող է տարեկան 18 000 դոլար երկամուտ ունենալ, 8 000-ը տա բանկին, իսկ 10 000-ը որպես շահույթ ստանալ»,- ասաց Ծառուկյանը:

«Ծառուկյանը կետ առ կետ գիտի՝ նույն սերմերը նույն հողում չի կարող լավ բերք տալ, 700- 800 կիլո, որ ունենում եք, ուրախանում եք, բայց պետք է 2,5- 4 տոննա առնվազն ստանաք: Ամենակարեւորը ոչ թե կանխիկ ձեր ձեռքը պետք է տան, այլ բանկային ծառայությունը հետեւի, որ հողատարածք ունեք կամ տարածք կա, որ անասուն պահեք եւ նոր վարկը տա»,- ասաց Ծառուկյանը: Ծառուկյանը նաեւ նշեց, որ ինքը չի ասում, որ եթե ձայն չտան, իր ծրագրերը չի անելու: «Դա ամոթ ա իմ համար, ես արել եմ, անում եմ ու անելու եմ, բոլորն էլ գիտեն, որ ներդրումները, որ մեր երկրում անում եմ, եթե անեի դրսում՝ ՌԴ-ում, տասնապատիկ ավելի շահույթ կունենայի»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը ասաց, որ վարկերը 24-29 տոոկսով են տալիս եւ մարդիկ ստիպված վերցնում են եւ մնում վարկի տակ: «Որեւիցե մեկը չի կարա ասի, որ Ծառուկյանը ժողովրդին բան է խոսք տվել ու չի արել, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել արել եմ ու անելու եմ: Ես պատրաստակամ եմ հանդիպելու քաղաքական գործիչների հետ, քննարկելու, ումը լավն է, իրական է, նրա կողքն էլ կանգնենք»,- ասաց Ծառուկյանը:

Խոսելով առողջապահական համակարգի մասին՝ Ծառուկյանը նշեց, որ պետպատվերը անադյունավետ է աշխատում եւ պետք է գոնե ամեն մարզում մեկ անվճար հիվանդանոց լինի: «Ամեն մարզում լինի պետական անվճար հիվանդանոց, որ մարդը գնա, ցավից ու ամոթից տունը չնստի, տանջվի, բայց չգնա»,- ասաց Ծառուկյանը:

«Լավ է լինելու ժողովուրդ ջան, հեղափոխությունը եղավ, եւ այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, մարդկանց գործ տանք, որ աշխատեն, պայմաններ ստեղծվի, ներդրումներ անեն: Ծառուկյանը պաշտոնի համար կռիվ չի անում, էսքան իմ արած դրածը իմ երկրում նրա համար է, որ ժողովուրդը բարեկեցիկ ապրի: 3-5 տոկոսն է միայն լավ ապրում, պետք է ազգը լավ ապրի»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Տպել
1572 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը