Արգելոցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 50-ից 100 տոկոսով. վարչապետի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Վեդի քաղաքում խոսեց տնտեսական հեղափոխության մասին: Նա հայտարարեց, որ 2018 թվականին գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով: Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ խնդիրներին, մասնավորապես, ասաց, որ այս տարի մի քանի պատճառներով կառավարությունը չկարողացավ պաշտպանել լոլիկի բերքը, իսկ արտադրողները ստիպված են եղել Վրաստանից լոլիկ ներկրել:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ ոռոգման ջրի խնդիրների մասին: «Մենք ոռոգման ջրի ոլորտում չարաշահումներ ենք բացահայտել: Մենք ջրի բաշխման այնպիսի անարդարություններ ունեք, որ ամոթալի է: Մյուս տարի այս հարցում պետք է կարգ ու կանոն ունենանք»,- ասաց նա եւ հավելեց, որ քննարկվում է նաեւ հակակարկտային կայանների ճիշտ գործածումը, որպեսզի գյուղացիները կարկուտից հետո փաստի առաջ չկանգնեն:

«Ինչ է նշանակում, որ հակակարկտային կայանի ինչ-որ մի մաս գողացվել է եւ դրանով ոչ մեկ չի զբաղվում: Կարկուտը գալիս ջարդում է, ասում են՝ վայ, գողացել էին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահանման ոլորտում մեծ աշխատանք է իրականացնում «Սպայկա» ընկերությունը, որը շատ գնահատելի է: «Մենք պետք է աշխատենք, որ մեր հողագործի գումարը գնալով շատանա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ընկերություններին, որոնք գյուղացիներից պատշաճ գներով մթերումներ են իրականացնում: Մենք հիմա պետք է ապահովենք, որ բոլոր ընկերությունները լինեն հավասար դաշտում եւ օրինականության մեջ: Սա չի նշանակում, որ նրանք չպետք է կատարեն իրենց պարտավորությունները պետության առջեւ, երբ «Սպայկա»-ում ստուգումներ էր, ես ասել եմ՝ գյուղմթերքի արտահանումը 1 կգ-ով չպետք է տուժի»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործարանի տերերը իրավունք չունեն պարտադրելու, որ աշխատակիցներն ընտրեն ինչ-որ քաղաքական ուժի եւ իրենք երաշխավորելու են աշխատակցի ազատությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռազմավարական ծրագրի մեջ ներառված է ջրամբարների կառուցումը, ինչպես նաեւ կարգավորելու են ջրամատակարարման ցանցը, քանի որ 80 տոկոս կորուստներ կան: Նա նշեց, որ «Արտաշատ ՋՕ»-ում արդեն իսկ շատ չարաշահումներ են հայտնաբերել: «Լեւի խողովակից ջուր է քաշած ձեզ հայտնի մարդու այգիներ: Մենք այս հարցերով էլ պետք է զբաղվենք: Եթե կարողանանք կաթիլային ոռոգման հարցը լուծել, ապա մեր երկիրը կդառնա ծաղկուն դրախտավայր»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատող մասնագետների աշխատավարձերը 50-ից 100 տոկոսով բարձրացվել են: «Սա արվել է այն նպատակով, որ մարդիկ նվիրված լինեն իրենց աշխատանքին եւ պայքարեն որսագողության, անտառագողության դեմ»:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ առաջիկայում լինելու է լուրջ ծրագիր, որով պայքարելու են անտառահատման դեմ: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հիմնվելու են ծղոտից վառելանյութ ստացող փոքրիկ արտադրամասեր եւ դրանց համար վարկեր են տրամադրվելու:

Տպել
1596 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է