Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուն՝ քարոզարշավի ու հանդիպած խախտումների մասին

Լոռու մարզպետ, թիվ 9 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադարձել է մարզում քարոզարշավի ընթացքին, հանդիպած խնդիրներին ու իր դեմ սկսված որոշակի արշավին: 

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

- Ընդհանուր առմամբ նորմալ, սակայն լինում են դեպքեր, երբ օրինակ, թեկնածուներից մեկը պատռում է մյուսի պաստառը, կամ իր պաստառը փակցնում մյուսի պաստառի վրա, որոնք անընդունելի ու տհաճ դրսեւորումներ են ինձ համար: Ես 2 բանավեճի եմ մասնակցել, պետք է գաղափարական պայքար մղել, ոչ թե կենցաղային ու անձնական մակարդակի: Այցելում ենք համայնքներ, հանդիպում բնակիչների հետ, այցելում ենք նաեւ աշխատատեղեր ու ներկայացնում մեր ծրագիրը, բանավեճեր ենք կազմակերպում: Ժամանակը սուղ է, պետք է կարողանանք մաքիսմալ ռացիոնալ օգտագործել:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ն իր նշանակած կադրերին է օգտագործում՝ ագիտացիաներ անելով:

- Երեկ արդեն Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրենին է նկատողություն տրվել կրթության վարչության պետի կողմից, ու եթե նա շարունակի նման ոճով, կհեռացվի աշխատանքից: Տնօրենը փորձել է դպրոցում իրականացնել քարոզչություն հօգուտ ՀՀԿ-ի ու ի վնաս «Իմ քայլը» դաշինքի: Կապ չունի, թե ում օգտին է քարոզչություն արվում, միանշանակ՝ պատժվելու են: Եւ եթե նման ահազանգեր լինեն, դրանք ճշտվելու են, ու հաստատվելու դեպքում համարժեք պատասխան է տրվելու: Մարդիկ կան, ովքեր դեռեւս հին մտածելակերպով են շարժվում, որ կարող են դպրոցի տնօրենին ու համայնքի ղեկավարին օգտագործելով՝ ինչ-որ արդյունքի հասնել:

- Սոցիալական ցանցերում, կարծես թե, արշավ է սկսվել Ձեր դեմ՝ անձնական ու գործնական վիրավորանքներ են գրում Ձեր մասին, ինչ կասեք այդ մասին:

- Անձնական դաշտ որեւէ մեկն իրավունք չունի մտնել եւ հատել այդ սահմանը: Դա ինձ համար անընդունելի է, եւ ես նման ճղճիմ ու էժանագին մանիպուլյացիաներին չեմ պատրաստվում պատասխանել: Դեռ նախորդ ընտրությունների ժամանակ որոշ մարդիկ կոտրեցին իմ էջը, նամակագրություններ արեցին ու օգտագործեցին իմ դեմ, այսօր կրկին նույն նամակագրություններն են վերահրապարակում: Այսինքն, դա ընտրությունից ընտրություն է արվում: Ինչ-որ անհարմար նկար գտնելն ու տարածելը զզվելի ու անբարո քայլ է, ես անգամ հարկ չեմ համարում պատասխանել նման բաներին: Հասարակությունը ինքը կտա այդ ամենի գնահատականը:

-Պարոն Ղուկասյան, ահազանգեր կան, որ հանդիպումներ եք իրականացնում նաեւ գյուղապետարաններում ու համայնքային այլ կառույցներում, վերջերս նաեւ «Իմ քայլը» դաշինքի պաստառները, այդ թվում նաեւ Ձեր, հայտնվեցին Վանաձորի երթուղային տրանսպորտի վրա: Արդյո՞ք դա վարչական ռեսուրսի կիրառում չէ:

- Դա եղել է ոչ աշխատանքային ժամերին ու ընդմիջման ժամերին՝ ինչ-ինչ պայմաններից ելնելով: Ինչ վերաբերվում է միկրոավտոբուսների վրա քարոզչական պաստառներ փակցնելուն, պետք է ասեմ, որ դա փակցնողի չիմացության արդյունք է եղել, չեն իմացել, որ չի կարելի փակցնել քաղաքային տրանսպորտի վրա: Դա մեկ ժամ էլ չի մնացել, անմիջապես հանվել է:

- Ընտրություններից հետո, որտե՞ղ կցանկանաք լինել՝ շարունակել մնալ մարզպետ, թե՝ գնալ ԱԺ:

- Կցանկանայի շարունակել որպես մարզպետ, որովհետեւ կարճ եմ պաշտոնավարել ու կցանկանայի ավարտել կիսատ գործերս, բայց դա կառավարությունը կորոշի: 

- Պարոն Ղուկասյան, Լոռին տարիներ շարունակ ունեցել է կարկառուն ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Արկադի Համբարձումյան, պայքարը իրենց տիրապետության տակ գտնվող համայնքներում ինչպե՞ս եք կազմակերպելու:

- Չեմ կարծում, թե վախի մթնոլորտը մեծ է, բայց կա մարդկանց մի խումբ, ովքեր դեռեւս պարտավորություններ ունեն իրենց հետ, բայց իրենց թիվը մեծ չէ, ու ես չեմ կարծում, թե ՀՀԿ-ն որեւէ ասելիք ունի ու շանս ունի շեմը հաղթահարելու:

- Ինչո՞ւ պետք է լոռեցին ընտրի Անդրեյ Ղուկասյանին:

- Որովհետեւ թե՛ որպես փոխմարզպետ, թե որպես մարզպետ աշխատել եմ թափանցիկ, եղել եմ սկզբունքային ու ազնիվ: Իմ աշխատաոճին լոռեցին հասցրել է արդեն ծանոթանալ: Իշխանությունը ժողովրդի ձեռքում է, ում ցանկանում են, թող նրան էլ ընտրեն:

- Վանաձորում սկսել են պատռել նաեւ Ձեր քարոզչական պաստառները:

- Իմ կողմից հստակ ցուցում կա, որեւէ մեկի պաստառի վրա չփակցնել իմ պաստառը: Անգամ, եթե տեսնում են, որ իմ պաստառը պոկել են, բայց կողքը այլ ուժի պաստառը մնացել է, արգելված է մեր կողմից նույն կերպ պատասխանել:

Մեկ անգամ եւս կոչ կանեմ, որ քարոզարշավը ընթանա օրինականության, զսպվածության, մեկը մյուսի հանդեպ հարգանքի մեջ, ու քաղաքացին իր կամքը ազատ կարողանա արտահայտել, ու ընտրությունների կեղծման մեխանիզմը վերջնականապես ջախջախվի:

Տպել
2958 դիտում

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)