Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալքի ԵԱՏՄ նիստին. խոսնակը հերքում է լուրերը

01/12/2018 schedule13:15

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։

«Ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին»,- գրել է Եղոյանը:

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով:

Տպել
3210 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին