ՀՀԿ-ն փոթորիկ էր բարձրացրել, մտա ֆեյսբուք՝ քամին քշում էր. Նիկոլ Փաշինյան

Վերջին 7 ամիսներին ՀՀ քաղաքացին դարձել է ավելի վստահ, ավելի ուժեղ, համոզված, լավատես եւ ամենակարեւորը՝ ավելի դուխով: Այս մասին Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին օրերին մի փոքր շոկ ապրեցի, քանի որ մարդիկ կային, որ խոսում էին վախից: Ասում էին, որ սեւերը կարող են հետ գալ: Սեւերը իրենց գլխին սեւ են բերել, կարո՞ղ են, որ հետ գան: Հայաստանում նախկինում կար վախի մթնոլորտ, ես արձանագրեցի, որ վերջին 7 ամիսներին այն այլեւս չկա: Ես հիշեցնեմ, որ վախի մթնոլորտ նշանակում է, որ քաղաքացին ինչ-ինչ պատճառով չի կարող իր կարծիքն արտահայտել եւ ընտրությունը կատարել: Մենք գրողի ծոցն ենք ուղարկել վախի մթնոլորտը, որովհետեւ քաղաքացին այն պահից, եթե կորոշի, որ մենք չենք լինելու իշխանության, քաղաքացին կարող է այդ որոշումը կայացնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն են արել, որ երկրում այլեւս հեղափոխություն անելու անհրաժեշտություն չառաջանա: «Եթե ոչ ընտրությունների ճանապարհով, ապա իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն խաղաղ ճանապարհով: Սա համարում եմ 3-րդ հանրապետության ամենակարեւոր հեղափոխական արձանագրումը: Վերջին շրջանում մարդկանց համոզել են, որ միայն կրակելով հնարավոր կլինի բան փոխել այս երկրում: Մարդիկ ասում էին՝ մեզ միայն ասա, պատրաստ ենք հանուն իշխանափոխության գնանք զոհվենք: Ես ասել եմ, որ զոհվելու կարիք չկա: Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, այն մեր արժեքն է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց քաղաքականությունը հրապարակային է եւ իրենք հաշվետու են ժողովրդի առաջ: Սակայն լինում են հրապարակումներ գաղտնի հանդիպումների մասին:

«Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան պայմանավորվենք: Շատ կարեւոր է, որ ժողովուրդն ամեն ինչից տեղյակ լինի ընդհանուր առմամբ: Չի կարող երկրի կառավարումը լինի թաքուն, բացառված է, որ առանց ձեր կարծիքի մենք որոշումներ կայացնենք: Այս վերջերս էլ ՀՀԿ-ն ոգեւորվել էր, թե կառավարությունը որոշել է արտագնա աշխատողների եկամուտները հարկել: Մի փոթորիկ բարձրացավ, ֆեյսբուք մտա՝ քամին քշում էր, մեծ փոթորիկ էր: Հիմա էլ ՀՀԿ-ն ասում է՝ կառավարությունը մեր խոսելուց հետ կանգնեց:

Ես դրա մասին առաջին անգամ իմացել եմ համացանցից: Դա մի կատարյալ անհեթեթություն էր, որովհետեւ մեր ընկալումը հետեւյալն է, որ, եթե հանրային կյանքում ուզում ենք փոփոխություն կատարել, ապա դա պարտադիր լինելու է ձեզ հետ քննարկելու արդյունքում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Նա ասաց, որ ցանկացած փոփոխություն անելիս պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը եւ դա կարող է լինել պատճառ, որ փոփոխությունները մի քանի ամիս կուշանան, բայց նպատակը կլինի այն, որ քաղաքացիները մինչեւ վերջ հասկանան, թե ինչ փոփոխություն է տեղի ունենալու: Ըստ նրա՝ 3-րդ հանրապետության ընթացքում եղել են մի քանի լավագույն փոփոխությունների մտահաղացումներ, բայց դրանք կյանքի չեն կոչվել հենց ժողովրդի հետ չքննարկելու արդյունքում:

«Խորհրդարանական ընտրություններից հետո արդար դատական համակարգի գործարկումը լինելու է մեր քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը»:

Վարչապետը հայտարարեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Նոր Հաճնում եւ հարակից բնակավայրերում 10 հազար աշխատատեղ է փակվել՝ ադամանդագործության բնագավառում: «Մեզ համար կարեւոր է ադամանդագործության վերականգնումը Հայաստանում: Մենք այսօր բանակցում ենք մի շարք ներդրողների հետ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսակցություններ կան, թե մարդիկ հիասթափվել են: «Ես այդ խոսակցություններին չեմ հավատացել, որովհետեւ հնարավոր չէ, որ մարդ ինքն իրենից հիասթափվի: Երբ ասում են՝ Նիկոլի իշխանությունը, ես ընդհատում եմ, որ սա իմ իշխանությունը չէ, սա ժողովրդի իշխանությունն է: Սա կարգախոս չէ, սա իրականույուն է, ես հույս ունեմ, որ այդ զգացողությունը դուք ունեք: Ձեր աչքերին նայելուց թանկ բան ինձ համար աշխարհում գոյություն չունի, Ինձ համար մեծագույն պատիվ է ձեր աչքերին ուղիղ նայելու իրավունք ունենալը: Աշխարհում չկա որեւէ բան, որ կարողանա ինձ շեղել այդ ամենից»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուրը պետք է դեկտեմբերի 9-ին գնա ընտրության, եթե չգնան դա նույնն է, որ երկրի վարչապետն աշխատանքի չի գնում: «Պետք է գնալ ընտրատեղամաս, որովհետեւ չի կարելի ձեր իշխանությունը թողնել անտեր»,- ասաց նա եւ կոչ արեց ընտրել «Իմ քայլը» դաշինքին:

Տպել
4900 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը