Հայաստանում դդումի դեմքով վարչապետ չի լինելու, եթե լինի՝ ժողովուրդը վզին տալով քշելու է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Այստեղ նա կարեւորել է այն հանգամանքը, որ բոլորը պետք է ապրեն օրենքով:

«Մենք մեր իմացած ապօրինությանն արձագանքում ենք՝ մեր ինչ գործն է, թող Նիկոլը զբաղվի, իրեն վարչապետ ենք կարգել: Այստեղ մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Մենք մտնում ենք խանութ, աշխատողը սկսում է ՀԴՄ-ն տպել, բայց մենք ասում ենք՝ պետք չի: Այդ ՀԴՄ-ն խփելով դուք պաշտպանում եք օրինականությունը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ միայն հարկերը չեն պահանջում, կառավարությունն էլ իր հերթին է քայլեր ձեռնարկում: Մասնավորապես, մայրաքաղաքից դուրս տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսներն ազատվելու են հարկերից: «Այստեղ վտանգ կա, եթե ՀԴՄ-ն չխփեն, որովհետեւ հնարավոր է, որ մեկը 500 մլն դրամ եկամուտ ունենա, ՀԴՄ չխփի ու օգտվի այդ արտոնությունից: Այստեղ կարեւոր է յուրաքանչյուրի գործոնը, որ հետեւողական լինեն»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական հեղափոխություն անելը բարդ չէ, քանի որ ՀՀ քաղաքացին ցանկացել եւ իրականացրել է արդեն քաղաքական հեղափոխություն: «Այն ժամանակ, որ ասում էինք՝ իշխանափոխություն է պետք անել, մարդիկ ասում էին՝ ձեռ ե՞ս առնում, մեզանից ինչ ես ուզում: Ասում էին՝ սրանք արյամբ են եկել, արյամբ էլ կգնան, բայց մենք հակառակն ենք ապացուցել, որ քաղաքացու կամքը միակ հաղթական տարբերակն է»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ ՀՀԿ-ի PR տեխնոլոգիային, որ վերցնում են իր նախկին ելույթներից մի հատված եւ փորձում են ինչ-որ տպավորություններ ստեղծել: «Նրանք սովոր են, որ իրենց վարչապետերը ոչ ուրախ պետք է լինեն, ոչ տխուր, ոչ ջղայնանում են, ոչ ոգեւորվում են»,- ասաց վարչապետը, իսկ քաղաքացիներից մեկն արձագանքեց. «Ասա՝ էշի քուռակ են, էլի»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Դդում դեմքերը, որ կա, որ ռեակցիա չի փոխում, լուրջ դեմքով՝ իբր իրենք խելոք են, մի առանձնահատկություն ունեն, սովետի ժամանակ մի հատ ապարատ կար, որ կոպեկը գցում էիր, զնգում էին, իրենց պատկերացմամբ՝ վարչապետն այդպիսին պետք է լինի: Հայաստանում այդպիսի վարչապետ չի լինելու, եթե լինի՝ ժողովուրդը վզին տալով քշելու է»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այժմ վերացվել է տնտեսական մենաշնորհը եւ բոլորն ազատ են բիզնեսներ հիմնելու եւ ունեցածը վաճառելու հարցում: «Առաջ գալիս ինձ ասում էին՝ ուզում եմ ՍՊԸ-իս 30 տոկոսը վաճառեմ, կլինի՞ վաճառեմ: Հետո ասում էին՝ ու՞մ ծախեմ, երեք հոգի ուզում են: Մենք վերացրել ենք մենաշնորհը, մենք հասնելու ենք նրան, որ ՍՊԸ-ներ բացելիս մարդիկ պետք է մաքսիմալ ազատվեն թղթաբանությունից»:

Առաջիկայում եկամտահարկը համահարթեցվելու է եւ դառնա 23 տոկոս, իսկ առաջիկա հինգ տարում այն լինելու է 20 տոկոս: Փաշինյանը սա համարում է կարեւոր գործոններից մեկը՝ տնտեսական հեղափոխության մեջ: Նա նշեց, որ փորձում են այս հեղափոխությունը կապել ինչ-որ ուժերի հետ:

«Ասում են՝ սա Սորոսի կազմակերպած հեղափոխությունն է, բայց Սորոսն ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարենա անի էն՝ ինչ մենք արեցինք»:

Նիկոլ Փաշինյանը վերջում նշեց, որ ունի ընտրողներից յուրաքանչյուրի քվեի կարիքը:

Տպել
3243 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)