Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում անձրեւի տակ, ԿԸՀ-ն թույլ չի տալիս դահլիճ մտնել

30/11/2018 schedule13:20

Նիկոլ Փաշինյանն իր թիմով քարոզարշավ է իրականացնում Չարենցավան քաղաքում: Նա նախ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, որ անձրեւին եկել են եւ մասնակցում են քարոզարշավին, իսկ հետո նշեց, որ ցանկություն կար հանդիպումը տեղափոխել դահլիճային ֆորմատ, բայց հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն սահմանել է, որ դահլիճները կարող են օգտագործել ժամը 18:00-ից հետո, որոշել են օրենք չխախտել եւ դրսում իրականացնել հանդիպումը:

«Առաջիկա 20 տարվա ընթացքում պետք է երկրի բնակչության թիվը կրկնապատկի, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր: Վերջին 27 տարիների ընթացքում մեր արդյունաբերական կենտրոնները վերածվել են տոնավաճառների»,- ասաց նա եւ հավելեց, որ լուրջ ներդրումային ծրագրերի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Կառավարությունն այսօր ստորագրելու է հուշագիր ռուսական ընկերության հետ, որը 250-300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու: Այս ընկերությունը 100 հա տարածք ունեցող արդյունաբերական համալիր է ստեղծելու՝ մինչեւ 1200 աշխատատեղով, նախատեսվում է 2022 թվականից շահագործել կենտրոնը: Արտադրվելու է կերակրի աղ եւ սոդա: Այսպիսի բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու ժամանակը եւ այդտեղ անելիք ունի ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը: Նա միաժամանակ ասաց, որ դրա համար, մասնավորապես, պետությունը 20-24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսներին չի հարկելու:

«Մեր կառավարությունը հող է դառնալու ձեր ոտքերի համար, որ դուք ամուր կանգնենք եւ ուղղեք ողնաշարը: Ճեղքելու ենք տնտեսական հուսահատությունը, աղքատությունը մեր երկրից ջնջելու ենք, քանի որ դա հարիր չէ մեր ժողովրդին: Պայման ենք կապում, որ ոչ մեկս ոտքերս ոտքներիս չենք գցում ու սպասում, որ մեր համար ստեղծեն հզոր պետություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս ընտրությունները, թեեւ ԱԺ արտահերթ ընտրություններ են, բայց նաեւ վարչապետի ընտրություններ են եւ եթե ցանկանում են իր օգտին քվեարկել, պետք է վերցնել միայն թիվ 4 քվեաթերթիկը: Վերջում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թիվ 10 ընտրատարածքի թեկնածուներին:

Տպել
3427 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան