Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

Ինչպես հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան: 

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կադանս» անսամբլը, «Հովեր» երգչախումբը,  Ջիվան Գասպարյան կրտսերը, Յան Օսինը, Իրինա Բոգուշեվսկայան, Ադամ Բարրոնը, Միքայել Սուչյանը և Ռուսաստանի կոմպոզիտորների միության «Преображение» մանկական երգչախումբը:

Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը շատ կարևոր ուղերձներ էր պարունակում: «Չնայած խոսքը երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին էր, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է: Միջոցառումն ուներ նաև շատ կարևոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Եվ նաև մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների, այլ նաև պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած ահռելի աշխատանքի համար:

Միջոցառման նպատակն էր երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց ու պետություններին, ովքեր Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն և օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին: 

Միջոցառման կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու «Ազնավուր» հիմնադրամը:

Տպել
4441 դիտում

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է կոչ անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն. Ալեն Սիմոնյան

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել