Սուրեն Շահվերդյանի բախտը չի բերում գեղղեկավար դառնալու հարցում. հերթական բոյկոտը Համազգայինում

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Համազգայինի դերասանները: Վերջիններիս խոսքով՝ Շահվերդյանին գեղարվեստական ղեկավարի պաշտոնին է նշանակել Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը: Չալդրանյանն այդ նշանակումն արել է բացառապես իր կամքով եւ շատ հապճեպ՝ մեկ օրվա մեջ: Վերջինս հաշվի չի առել դերասաններից որեւէ մեկի կարծիքը:

Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Վիգեն Չալդրանյանը, որը ստիպված եղավ հրաժարական տալ այսօր: Նման որոշում Չալդրանյանը կայացրեց դերասանների բողոքներից եւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումից հետո: 

Ինչ վերաբերում է Սուրեն Շահվերդյանին գեղղեկավարի պաշտոնում նշանակելուն, ապա տեղեկացնենք, որ թատրոնի դերասանները դեմ են նրան, վերջիններս ունեն իրենց որոշած թեկնածուն եւ չեն պատրաստվում նախորդ տարվա սխալը կրկնել ու լռել: Համազգայինի ստեղծագործական կազմը գեղղեկավարի պատասխանատու գործում տեսնում է միայն եւ միայն դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանին:

Սուրեն Շահվերդյանի բախտը գեղարվեստական ղեկավար դառնալու հարցում, թերեւս չի բերում: Որոշ ժամանակ առաջ էլ նա պայքարում էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար, սակայն դերասանները էլի դեմ էին արտահայտվել եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրել՝ հասցնելով այն վարչապետի:

Տպել
1505 դիտում

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է