Յուրաքանչյուր օր աշխարհում զուգընկերոջ, ամուսնու կամ այլ հարազատի կողմից սպանվում է 137 կին եւ աղջիկ

Աշխարհով մեկ կանայք սպանվում են սեփական ընտանիքի անդամների եւ հարազատների կողմից տղամարդկանցից չորս անգամ ավելի հաճախ, վկայում են ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցագործությունների հետազոտությունների գրասենյակի տվյալները: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Տվյալների համաձայն՝ 2017 թ աշխարհում սպանված կանանց կեսից ավելին՝ 58 տոկոսը, սպանվել է հենց սեփական ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից: Յուրաքանչյուր օր աշխարհում զուգընկերոջ, ամուսնու կամ այլ հարազատի կողմից սպանվում է 137 կին եւ աղջիկ:

ՄԱԿ-ի համաձայն, կանանց սպանությունների թվով առաջինն Աֆրիկան է, որտեղ յուրաքանչյուր 100,000-ից տարվա ընթացքում սպանվում է 3 կին: Այլ է իրավիճակը Եվրոպայում, որտեղ յուրաքանչյուր 100,000 կանանց տարեկան սպանությունների թիվը 0.7 է: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների կողմից կատարվում է բոլոր սպանությունների մեկ հինգերորդը, սակայն դրանց զոհերը հիմնականում կանայք եւ աղջիկներն են:

Կանանց եւ աղջիկների սպանություն կատարողների հիմնական պատճառաբանությունը խանդն ու կնոջ հեռանալու կանխումն է, սակայն, ընտանիքում կնոջ սպանությանը հիմնականում նախորդում է ընտանեկան բռնությունը կնոջ նկատմամբ, ընդգծում են ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները: Հորդանանում, Տանզանիայում եւ Եգիպտոսում երեք կանանցից երկուսը երբեւէ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից: Ադրբեջանում ամուսնու կողմից բռնության երբեւէ ենթարկվել է յուրաքանչյուր երկրորդ կինը: ՄԱԿ-ի հետազոտությունը ընդգծում է Հայաստանում կատարված բարեփոխումները, որոնք ուղղված են ընտանեկան բռնության կասեցմանը:

Ընդհանրապես, հետազոտության հեղինակները կրկին հիշեցնում են՝ ընտանեկան բռնության եւ կանանց սպանությունների միջեւ կապն ուղղակի է: Այդ կապն ապացուցում են նաեւ փաստերը՝ կանանց նկատմամբ բռնության եւ ընդհանրապես ընտանեկան բռնության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում բարձր են նաեւ ընտանիքի անդամների կողմից կատարված կանանց սպանությունները:

Տպել
673 դիտում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ