Չալդրանյանը հրաժարական տվեց գեղղեկավարի պաշտոնից. դերասանները պահանջում են լքել նաեւ տնօրենի պաշտոնը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այս մասին ՀԺ-ին հայտնեց Համազգայինի դերասան Ստեփան Ղամբարյանը:

Վերջինս փոխանցմամբ՝ նման որոշում Չալդրանյանը ստիպված է եղել կայացնել մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումից հետո: 

Ստեփան Ղամբարյանի խոսքով՝ փոխնախարար Ղարիբյանի հետ հանդիպման ժամանակ պարզել են, որ Չալդրանյանը գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնը միաժամանակ զբաղեցնելու իրավունք չուներ: «Ինչ-որ թատրոն խաղացին, ասեցին՝ օրենք է խախտվել, բայց դա մենք դեռ կպարզենք: Մեր հիմնական նպատակն է, որ Չալդրանյանը հրաժարական տա տնօրենի պաշտոնից եւ մենք հասնելու ենք դրան»,- ասաց Ղամբարյանը:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տիրող լարված մթնոլորտին եւ դերասանների բոյկոտին, որոնք չէին ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում: Վիգեն Չալդրանյանի համար դերասանների նման վարքագիծն անընդունելի ու փոքր-ինչ անսպասելի էր:

Վերջինս դերասաններին դիմել էր խնդրանքով, որպեսզի «Համլետ»-ի փորձերը չտապալեն, ներկայացումից հետո խոսեն, հասկանան՝ ինչումն է խնդիրը: Դերասանները հայտարարել են, որ անհնազանդություն են դրսեւորում եւ մինչեւ վերջինս տնօրենի պաշտոնին հրաժեշտ չտա, իրենք փորձերին չեն ներկայանա:

Տպել
1227 դիտում

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին