Ով փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, «Կենտրոնով» նրա անցածը կետ առ կետ ցույց կտանք. Ծառուկյան

Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերեւից երկնքից աստղեր ենք իջեցնելու։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջեւանում հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ամենակարեւորը ես ուզում եմ ձեզ ասել, որ ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու մեր ծրագիրը։ Ծառուկյանը բոլորը գիտի՝ խնդիրները եւ դրանց լուծումները։ Ես ապրել եմ այս երկրում, ապրելու եմ եւ իմ հնարավորության սահմաններում ինչ-որ կա՝ արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից ինչքան կտաք, չեք տա:

Շատ խնդիրներ կան, ամենակարեւոր խնդիրը ժողովրդի համար բանկային համակարգն է: Այսօր ամբողջ ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Մենք ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես մարդ, համարյա 3 մարդ վարկի տակ է, այսինքն՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում: Բանկի տոկոսը 8-14 տոկոս է, պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»,–ասաց նա։

Շարունակելով, Ծառուկյանը ներկայացրեց իրենց մտահոգող հաջորդ խնդիրը՝ ուսման վարձավճարները:

 «Ուսանողներն այսօր ուզում են սովորել, բայց ծանր վիճակից չեն կարողանում վարձերը տալ, 3-րդ, 4–րդ կուրսից դուրս են մնում: Գիտելիքով երեխան պետք է պիտանի մարդ դառնա, որ տնտեսություն զարգացնի։ Ծնողն էլ չի քնի, որ իմանա երեխան դուրս է մնում։ Պետք է որոշում կայացվի, որ ով ուզում է՝ սովորի, վարձը 10 տարի հետո վճարի»։

Ծառուկյաի պնդմամբ, փոքր ու միջին բիզնեսին պետք է հնարավորություն տալ աշխատել՝ թեթեւացնելով հարկերը, առողջապահության համակարգից պետք է վերացնել պետպատվերը, փոխարենը՝ ամեն մարզում լինի լիովին անվճար հիվանդանոց:

Ելույթի վերջում Ծառուկյանն անդրադարձավ քարոզարշավի ժամանակ թեկնածուների՝ իրար վրա ցեխ շպրտելուն. «Ես իմ թիմին ասել եմ՝ հարգելի գործընկերներ, եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտել, իմացեք՝ կուսակցությունից կհեռացնեմ։ Դուք ձեր գործը ներկայացրեք, իսկ եթե մեկը փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, ապա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը նրա անցածը կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»:

Տպել
1527 դիտում

Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Լավ գիտենք՝ ՀՅԴ ժողովը վարող Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականներին, երբ թմրանյութ էր տեղափոխում․ Բաբաջանյան

Հայտնի է՝ ինչու Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցեց ըմբշամարտի ՀՀ առաջնությանը ու ինչպես կորոշվի՝ ով է գնալու Տոկիո 2020

«Պետք է սրա դեմն առնել». Քոչարյանն առարկեց դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության դեմ

ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը

Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ

Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, մի քանի մարզում կտաքանա 4-5 աստիճանով

Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը Մարությանին փողկապ նվիրեց. նա ցանկություն հայտնեց դա վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին

Ե՛վ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է. Բալայան

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

Ավագանու անդամը նիստին եկել էր փոքրիկի հետ. ներկաները ծափերով ողջունեցին նրան

ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

Քաջարանում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ, մերկասառույց

Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին

Խորհրդարանն ընդունեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

2018-ին աշխարհում ավելի քան 140,000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով

2018-ի մայիսից ի վեր՝ ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ վարչապետ