Գաղտնալսման պատվիրատուների մոտավոր շրջանակները կան, սակայն չկան փաստական ապացույցներ․ ԱԱԾ պետ

28/11/2018 schedule16:30

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը, սակայն հրաժարվեց անուններ տալ․

«Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,- նշեց Վանեցյանը:

Վերջինս ասաց, որ շրջանակները Հայաստանից են, բայց հրաժարվեց պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանության մասին է, թե՝ ոչ․

«Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երեւում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,- ասաց նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն եւ ողջ իրավական համակարգը ջանք եւ եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար․ «Իրենք շատ լավ են պատրաստված եղել եւ, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,- հավելեց Վանեցյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց եւ պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ՝ կկարողանա՞նք փաստագրել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երեւի, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել եւ գաղտնալսել երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ Հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իր եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին․ «Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու եւ հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետեւ, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»,- նշեց ԱԱԾ տնօրենը։

Տպել
3046 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի