Որ ուժերը կարող են հայտնվել ապագա խորհրդարանում․ սոցիոլոգ

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարբեր կանխատեսումներ են կատարվում, թե որ ուժերը կանցնեն, որքան ձայն կհավաքեն եւ այլն։ Թեմայի շուրջ զրուցել ենք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ։

- Պարոն Ադիբեկյան, առաջիկա ընտրությունների նախաշեմին սոցիոլոգիական հարցում անելու պատվեր ստացե՞լ եք։

- Բանակցություններ են գնում, դեռ չեմ կարող ասել, բայց կոնկրետ պատվերի մասին խոսք չկա։ Խոսում ենք, ֆինանսական խնդիրներ կան։ Շատ հնարավոր է, որ լինի, հավանական է։

- Վերջին շրջանում սոցհարցումների, դրանց արդյունքների վերաբերյալ վերլուծություններում Ձեզ քիչ ենք նկատում։ Ի՞նչն է պատճառը, հնարավո՞ր է՝ Ձեզ չեն վստահում։

- Չէ, ուղղակի մասնակիցների մշակույթը բավականին ցածր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է նշանակում կազմակերպել սոցիոլոգիական հարցումներ՝ քարոզարշավը գրագետ անցկացնելու համար։ Դրա համար, որ ասես՝ 2 տոկոս են հավաքելու կամ մի տոկոս, դրանից ի՞նչ է փոխվում։ 11 կուսակցություն են ստեղծել, բայց չգիտես, դրանցից չորսն ու հինգը կարող են մտնել խորհրդարան, մյուսները երկրորդական դեր ունեն։ Պարտադիր չի հարցում անենք։ Նայում ենք կուսակցության հնարավորությունները, փորձը, ֆինանսական կարգավիճակը, կադրային հեղինակությունը, վերլուծություն ենք անում, հասկանում՝ ով հնարավորություն ունի անցնել Ազգային ժողով։ Հարցումները պարտադիր չեն։ Դա ընտրողների հետ աշխատելու համար է։

- Իսկ Ձեր կարծիքով՝ այդ տասնմեկ ուժերից որո՞նք հնարավորություն ունեն ապագա խորհրդարանում հայտնվելու։

- Երեւի «Իմ քայլը», Հանրապետականը, ԲՀԿ-ն, ռեսուրսային կուսակցությունները, նրանց կարող է միանալ ՕԵԿ-ը, որը մի քիչ ավելի փոքրածավալ է, բայց կազմակերպչական առումով հզոր է, հեռուստակայան ունեն եւ այլն։ Մնացածները ոչինչ չունեն, բացի հավակնությունից։

- Այս կանխատեսումներին կարո՞ղ ենք լուրջ վերաբերվել, այնուամենայնիվ, քաղաքացիների մեծ մասը մերժել է ՀՀԿ-ին, իսկ ՕԵԿ-ը վերջին մի քանի ընտրություններին անցողիկ շեմը չի հաղթահարել։

- Սա կարող եք ընդունել որպես կանխատեսում։ Ցանկացած կանխատեսում իր իրականացման մակարդակն ու աստիճանն ունի։ Մի քանի վերլուծությունների վրա մենք այդ եզրակացությունն ենք արել։

Տպել
3932 դիտում

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին