Քոչարյանի գործով Վերաքննիչում դատավորն ընտրվել է վիճակահանությամբ. պաշտպանը ներկայացրեց ինքնաբացարկ հայտնելու հիմքը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ներկայացրեց այն հիմքը, որով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին:

Հիշեցնեք, որ պաշտպանական կողմը երեկ այս միակ հիմքը գաղտնի էր պահվում:

Նիստի ընդմիջման ժամանակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Նա հավելեց, որ օրենքով վիճակահանություն որպես այդպիսին նախատեսված չէ։

«Դատավորը երեկվա նիստին հաստատեց վիճակահանությունը։ Մենք միջնորդեցինք այդ վիճակահանության արձանագրությունը ներկայացնել, քանի որ քրեական գործի շրջանակում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ, հետո վերադարձավ եւ ասաց, որ այդպիսի արձանագրություն չկա։

Հետո ինքը որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց, որոնք, իմ կարծիքով, ավելի սաստկացրեցին կասկածները։ Ինքն ասաց, որ թեկուզ վիճակահանություն եղել եւ ինքն է վերցրել այդ թուղթը, բայց ես չգիտեմ՝ երբ դատարանի նախագահն ինձ է հանձնարարել՝ վիճակահանության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե այլ չափանիշի հիման վրա է որոշել, որ ես պետք է քննեմ գործը։ Էդպես նա ավելի մեծ անորոշություն մտցրեց այն հարցում, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել, որ հենց ինքը պետք է քննի»,- ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանները, դատավորի առաջարկով, պարզաբանմամբ դիմել են դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով վիճակահանության արձանագրությունն ու դատավորի ընտրության հարցում կիրառած չափանիշների մասին տեղեկություն: Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից եւ պաշտոնակատարը դատավոր Մխիթար Պապոյանն է:

«Դատարանի նախագահի պաշտոնակատարը հաստատեց, որ վիճակահանություն իրոք եղել է, արձանագրություն չկա եւ գրեց մի բան, որն, իմ կարծիքով, շատ լուրջ հակասություն ունի։ Ասաց, որ որոշվել է պատահականությամբ եւ դատարանի ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։ Եթե պատահականությամբ է, ուրեմն չէր կարող ծանրաբեռնվածությունը հաշվի առնվել։ Սրանք հակասում են իրար։ Ստեղծվեց էսպիսի անլուրջ-անորոշ բան»,- հավելեց Հայկ Ալումյանը։

Վերջինս վկայակոչեց եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, ի թիվս այլի, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը․ «Դա միայն չի նշանակում, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա կամ յուրաքանչյուր դատավոր պետք է պաշտոնի նշանակված լինի օրենքի հիման վրա։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է դատավորների կազմ՝ որեւէ գործ քննելու համար, յուրաքանչյուր դեպքում կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա։ Մենք դատավորին ցույց տվեցինք, որ գոյություն չունի այն ընթացակարգը, որը կիրառվել է»։

Դատախազությունը, ըստ Ալումյանի, չեզոք դիրքորոշում է հայտնել, իսկ քննիչը միացել է պաշտպանվող կողմին՝ ասելով, որ չի կարող գործը քննել տվյալ դատավորը։ «Իմ կարծիքով, քննիչը դա արեց, որ ստեղծի պատրանք, թե երկու կողմն էլ դատավորից դժգոհ են։ Սա տակտիկական բան է, որ սովորաբար արվում է։ Երբ մի կողմը դատավորից դժգոհ է, իսկ մյուս կողմն ուզում է, որ այդ գործը դատավորը քննի, ինքն էլ իր կողմից է դժգոհություն արտահայտում էդ դատավորից, եւ անձին թվում է, թե էդ դատավորն ամենաօբյեկտիվն է, եթե երկու կողմն էլ նրանից դժգոհ են»,- ասաց փաստաբանը։

Մեր ճշտող հարցին, թե կալանավորելու կանխակալ որոշո՞ւմ կա, Ալումյանը պատասխանեց. «Թատրոնը սկսում է կախիչից, հենց էնտեղից, երբ վերարկուդ հանում ես։ Եթե գործի քննությունը սկսում է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք ոչ մի ակնկալիք չունենք, որ էս գործի ավարտը կարող է լինել օրինական։ Դրա համար մենք որոշեցինք դատավորին ինքնաբացարկ հայտնել, եւ քննի այն կազմի կողմից, որն օրենքի չափանիշներով է սահմանվել»։

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:00-ին:

Տպել
1968 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին