Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ, Ադրբեջանը հրաժարվում է հետ վերադարձնել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպման ընթացքում խոսեց նաեւ անվտանգության մասին: «Ես գիտեմ, որ Բարեկամավան գյուղի մեր բնակիչները մտավախություն ունեն, հարցեր ունեն՝ կապված սահմանի պաշտպանության մակարդակի հետ: Ես մտա մարզ եւ այդ հարցը իմ ականջին հասավ, ես անպայման մեր ԶՈւ-ի ներկայացուցիչների հետ այդ հարցը կքննարկեմ եւ առավել ուշադրությամբ կքննարկեմ»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սահմանը հատած Կարեն Ղազարյանին հետ վերադարձնելու խնդրին: Նա ասաց, որ Աննա Հակոբյանը մի քանի անգամ հանդիպել է Ղազարյանների հետ եւ այսօր էլ ինքն է պատրաստվում տեսակցել ընտանիքին:

«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել, ասել է, որ իրենց կողմում կա երեք հայ եւ Արցախի կողմում երեք ադրբեջանցի: Նրանք առաջարկել են, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Թվում է, որ շատ պարզ իրավիճակ է եւ ինչու մենք պետք է հրաժարվենք: Իրականում այդքան պարզ չի, որովհետեւ Արցախի Հանրապետությունում երկու քաղաքացիներից մեկը դատապարտված է 20, իսկ մյուսը՝ ցմահ ազատազրկման, որովհետեւ նրանք Արցախի հանրապետության երկու քաղաքացիների են սպանել: Սպանել են 15 տարեկան տղայի՝ իրենց տան մեջ: Այստեղ հարցը հետեւյալն է, իսկ այդ սպանված քաղաքացների ընտանիքները կհամաձայնվե՞ն, որ ոճրագործներին Արցախը հանձնի Ադրբեջանին:

Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին: Նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին: Երկու ոճրագործներին, եթե նույնիսկ ԱՀ-ն որոշի վերադարձնել, նրանք նրանցից նոր սաֆարովներ են կերտելու: Մենք չենք ուզում ուղերձ հղել, որ մտեք, հայերին կոտորեք, երկու տարի կնստեք, իսկ հետո կդառնաք ազգային հերոս: Սրա քաղաքական հետեւանքները մենք ուզու՞մ ենք կրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը  եւ նշեց, որ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, որը կատարյալ սուտ է»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանն առանց նախապայմանների Կարեն Ղազարյանին վերադարձներ: «Վարկած կա, որ Կարենը ոչ թե անցել է սահմանը, այլ մտել են եւ նրան առեւանգել իրենց տնից: Այս վարկածը նույնպես պետք է հետաքննվի: Սակայն դրա ապացույցները չկան»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Դուշանբեում Ալիեւի հետ ձեռք բերված օպերատիվ կապի շրջանակներում Կարեն Ղազարյանի հարցը եւս քննարկվել է: «Մենք բանակցում ենք, որ վերադարձնեն, բայց իրենք հրաժարվում են: Ասում են՝ մենք համաձայն ենք երեքը երեքով փոխելուն: Մենք դիվանագիտական բոլոր ջանքերը կշարունակենք գործադրել, որպեսզի այդ հարցը կարողանանք լուծել: Ադրբեջանը դարձնում է սա աշխարհաքաղաքական հարց: Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, ինչպես մենք՝ Հայաստանի սահմանը հատած թուրք երիտասարդին»:

Տպել
1078 դիտում

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

Հունան Պողոսյանի գնալուց հետո Գորայքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան