Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցննք, աշխատավարձը կբարձրացնենք. Խաչատուր Քոքոբելյան

«Մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանում գազի գինը առնվազն 30 տոկոսով նվազի: Հարց՝ ինչո՞ւ չեն նախկին իշխանությունները արել: Նրանք ապահովել են, որ այդ սակագինը լինի: Ինչո՞ւ են արել: Որովհետեւ այնտեղից իրենց մասնաբաժինն ունեն: Մյուս քաղաքական ուժերը նպաստել են այդ հանցագործ մոտեցումներին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ էլեկտրաէներգիայի սակագինը առնվազն 10 դրամով կարելի է իջեցնել կորուստների, ոչ էֆեկտիվ կառավարման հաշվին: Աշխարհում նման բան չկա, որ սահմանին գազը ստանանք մի գնով, երկու անգամ թանկ վաճառենք մեր քաղաքացուն: Դա միշտ թաքցվել է».

Արագածոտնի մարզում այսօր հայտարարել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը՝ Ազգային ժողովի նախընտական քարոզչության շրջանակում հանդիպելով Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ: Նա նաեւ խոստացել է, որ ընտություններում հաջողություն ունենալու դեպքում այս ուժը հասնելու է նրան, որ առնվազն 25 տոկոսով բարձրացվեն կենսաթոշակները, մանկավարժների, բժիշկների, պաշտպանության ոլորտի ողջ սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձերը, մինչեւ 10 տարեկան երեխաների եւ կենսաթոշակային տարիքի քաղաքացիների բուժումը ամբողջությամբ դառնա անվճար: Քոքոբելյանը վստահ է, որ դրա համար միջոցներ կգտնվեն: «Այդ ամենի տակ հաշվարկներ են դրված: Պատրաստ ենք ցանկացածի հետ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում բանավիճել՝ ցույց տալու, թե ինչպես է հնարավոր դա ապահովել, որտեղ են այդ գումարները»,- նշել է նա:

«Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում ամենաքիչը 3.5 միլիարդ դոլար գտնվում է ստվերում: «Այդ 3.5 միլիարդից միայն հարկահանությամբ Հայաստանում կառաջանա առնվազն 1 միլիարդ դոլար, որը մեր բյուջեի գրեթե կեսն է: Եվ այդ գումարները բավարարում են՝ իմ նշած խնդիրները լուծելու համար»: Նա նկատել է, որ խորհրդարանական Հայաստանում պատգամավորներն ազդեցության ավելի մեծ լծակներ ունեն, ու եթե անգամ 10 պատգամավոր ունենան, կկարողանան հասնել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Տպել
1847 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան