Ահազանգ ԲՀԿ-ական նախկին պատգամավորի խաբեության մասին. Ախոյանը քաղաքացուն 2 բնակարան է պարտք

27/11/2018 schedule18:40

«Հայկական ժամանակ»-ը բողոք-նամակ է ստացել, որում կոնկրետ փաստարկներով մեղադրում են ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանին՝ առք ու վաճառքի պայմանագրով բնակարանները խաբեությամբ չտրամադրելու մեջ:

Նամակն առանց խմբագրման, ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«2008թ. ապրիլի ութին կնքված երկու պայմանագրերից մեկով ՀՀ քաղաքացի Արագած Անդրուշի Ախոյանին վաճառել ենք  Երևան քաղաքի Արաբկիր համայնքի, Արաբկիր 43 փող.  տուն 40 հասցեում գտնվող 151,7 մակերեսով բնակելի տունը և 0, 01998 հա. մակերեսով  հողամասը, ինչպես նաև 0,00411 հա. մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը, իսկ երկրորդ պայմանագրով վաճառել ենք նույն հասցեի 40/1 հասցեում գտնվող 17,1 ք.մ. օժանդակ շինությունը և 0,01216 հա մակերեսով հողամասը:  

Երկու պայմանագրերով գնորդ՝ Արագած Ախոյանը (ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր-խմբ.) պարտավորվել է վճարել 110 միլիոն դրամ  (յուրաքանչյուր պայմանագրով 55 միլիոն դրամ) ,որից յուրաքանչյուր պայմանագրով 30 միլիոնական դրամ մինչև պայմանագրերի նոտարական վավերացումը, իսկ մնացած 25 միլիոնական դրամը  (ընդ. 50միլիոն) վճարել նոտարական վավերացումից հետո, երկու ամսվա ընթացքում: 

Վերը նշված պայմանագրերը վավերացնելուց հետո Արագած Ախոյանը մեզ վճարել է 60 միլիոն  դրամ, մնացած 50 միլիոն դրամի կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 1ին մեզ հետ կնքել է «Անշարժ գույքի առքուվաճառքի» երկու պայմանագրերում լրացումներ կատարելու մասին, որի համաձայն Արագած Ախոյանը պարտավորվել է, որ 01.10.2008թ. համաձայնագրերը վավերացնելուց հետո երեք տարվա ընթացքում, իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի  ճակատային մասից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին նայող հինգերորդ և վեցերորդ հարկերում տրամադրել երկու սենյականոց (յուրաքանչյուրը 80 ք.մ. մակերեսով) բնակարաններ: Արագած Ախոյանի կողմից նշված գործարքը գնահատվել է  ընդամենը 38 միլիոն դրամ (յուրաքանչյուր բնակարանը 19 միլիոն դրամ) , իսկ 25 միլիոնից մնացած 6 միլիոն դրամը պայմանագրերը վավերացնելուց հետո վերադարձնել մեզ (ընդամենը 12 միլիոն դրամ): 

2010 թ. մարտի 1ին Արագած Ախոյանի և մեր միջև կնքվել է հերթական պայմանագիրը` «Անշարժ գույքի առքուվաճառքի» նախնական պայմանագիրը , որի համաձայն մեր կողմից , որպես նախավճար վճարվել է 42 560 000 դրամ և պայմանագրի 1.4. կետով, որպես կատարման ժամկետ է սահմանվել 2012թ. մարտի 3-ը: 

Հարգելի խմբագրություն, անցել է արդեն գրեթե 11 տարի, սակայն Արագած Ախոյանը չի պատրաստվում հանձնել մեզ մեր բնակարանները, կամ վերադարձնել գումարը  (հաշվարկված տույժերով և տուգանքներով ) : Հենց այս հանգամանքներն են  ստիպում   մեզ Ախոյանի արարքը  գնահատել՝ որպես խարդախություն , քանի որ մենք համոզվել ենք, որ մինչև  քրեական գործ չհարուցվի, նա ոչինչ չի անի այս իրավիճակը լուծելու համար : 

Հ.Գ. վերջերս պարզվեց , որ պայմանագրով մեզ տրամադրման ենթակա բնակարանները արդեն վաճառել է մեկ ուրիշին, մեկը նույնիսկ երրորդ անգամ է վաճառել:

Դիմող՝ Արմեն Միրզոյան, Սվետլանա Հունանյան»

Տպել
2149 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում