Թվով 23 բացահայտում է եղել կադաստրում, պատճառված վնասները կարող են 2-3 մլն դոլարի հասնել. Պետրոսյան

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է կատարված աշխատանքը: Պետրոսյանը նշել է, որ այս ընթացքում թվով 23 բացահայտում է եղել կադաստրում, որը ուղարկվել է իրավապահ մարմիններին։

«Ես զսպել եմ ինձ այդ գայթակղությունից՝ չհայտարարելով այդ բացահայտումների մասին, բայց դրանցում շատ խոշոր գումարների մասին խոսք կա, նախկին խոշոր պաշտոնյաների անուններ կան, որոնք կթողնենք իրավապահ մարմիններին, ովքեր գնահատականներ կտան»,- հայտարարեց կոմիտեի նախագահը:

Պետրոսյանի խոսքով, նախնական հաշվարկներով՝ պատճառված վնասները կարող են 2-3 մլն դոլարի հասնել:

Կոմիտեի նախագահը նաեւ խոսեց անշարժ գույքի շուկայի մասին: Նա նշեց, որ անշարժ գույքի շուկայում դրական դինամիկա կա, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կա գործարքների 27 տոկոս աճ։

«Ունենք նաեւ գների աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի, մասնավորապես՝ Երեւանի կենտրոնում բնակարանների գնի 23 տոկոսով աճ է գրանցվել, որը եւս դրական դինամիկայի մասին է խոսում»,- նշեց Պետրոսյանը:

Գործարքների ակտիվացումն ու գների աճը Սարհատ Պետրոսյանը մեկնաբանում է քաղաքական իրադարձությունների արդյունքում տնտեսության ոլորտում ձեւավորված դրական սպասումներով, որոնք կարող են ավելի կայունանալ հատկապես ընտրություններից հետո:

«Աճը կշարունակվի հատկապես ընտրություններից հետո` դեկտեմբերին, որ միշտ լինում է ռեկորդային։ Նոր տարվա մոտ գործարքները, որպես կանոն, ակտիվանում են։ Բայց հունվար փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,- նշեց կոմիտեի նախագահը:

Կապված մարզային բնակավայրերում արձանագրված աճի հետ, Պետրոսյանը խոստովանեց, որ այդ միտումը հիմնականում վերաբերում է Երեւանին հարակից մարզերին ու բնակավայրերին, մինչդեռ ավելի հեռավոր մարզերում աճը 1-2 տոկոսի սահմաններում է:

«Հիմնական ակտիվությունը Երեւանին մոտ մարզերում է` Արարատում, Արմավիրում, Կոտայքում։ Պետք է հաշվի առնել, որ այս մարզերը կրում են մայրաքաղաքի ազդեցությունը»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով հանրապետությունում առկա մաշված, հին բնակֆոնդին ու դրանց կադաստրային արժեքներին` կոմիտեի նախագահը համաձայնեց դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին:

«Կադաստրային արժեքներն այսօր 2000-ականների սկզբում ընդունված գներն են, որոնք չեն արտացոլում այդ գույքի իրական, շուկայական արժեքը»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ կոմիտեն սկսել է շուրջ 1000 գույքի ուսումնասիրման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է կադաստրային գները մոտեցնել շուկայականին:

Սարհատ Պետրոսյանի հաշվարկով` այս գործընթացը կավարտվի մարտ ամսին, որից հետո կվերանայվի տեղանքի գոտեվորման համակարգը, կառավարությունն էլ կկարողանա շուկայականին մոտ տրամաբանությամբ հարկել անշարժ գույքը։

Տպել
2619 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր