Դավիթ Շահնազարյանը լավ չի տիրապետում այն ամենին, ինչ կատարվում է ներկայիս ոստիկանությունում. Վալերի Օսիպյան

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ՀՀ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է Շահնազարյանի հայտարարությանը: Լրագրողների հարցին ի պատասխան, Օսիպյանն ասել է. «Ես հասկացել եմ, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէր ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը լավ չի տիրապետում այն ամենին, ինչը կատարվում է ներկայիս ոստիկանությունում: Իշխանությունը չի թուլացրել եւ չի նվաստացրել իր ոստիկանությանը: Ես իմ աշխատանքային տարիներին երբեւէ չեմ տեսել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին այսօր ես տեսնում եմ վարչապետի կողմից ոստիկանության նկատմամբ: Դա հոգատար ղեկավարի վերաբերմունքն է իր իրավապահ կառույցի նկատմամբ: Այն հարցերը, որոնք ես բարձրաձայնում եմ իր մոտ մեր առանձնազրույցների ընթացքում, տեսնում եմ, որ վերաբերմունքը սրտացավ է: Վստահեցնում եմ բոլորիդ: Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը երբեւիցե այսքան ուժեղ չի եղել, երբեւիցե բանիմաց չի եղել, երբեւէ պատրաստակամ չի եղել, որքան այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության թույլ լինելը, խնդրում եմ բացատրեք: Ես եւ իմ գործընկերները չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում:

7 ամիս առաջ, մայիսի 10-ին ես նշանակվեցի այս բարձր պաշտոնին: Մեր անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրեց ամենաբարձ մակարդակով: Մենք ունեցանք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը բոլոր այս միջոցառումները կազմակերպել եւ որեւէ դեպք չարձանագրել Հայաստանում: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպել Երեւանի ավագանու ընտրությունները եւ երկուշաբթի օրը ընտրություններից հետո այնպիսի տպավորություն լիներ, ասես սովորական կիրակի էր: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը ՀՀ-ում ներկա իրավիճակում վերահսկել կրիմինալ իրավիճակը: Երբեւիցե կրիմինալը չի եղել հսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում: Ուղղակի հարցեր կան, որոնց մասին, ելնելով օպերատիվ գործողությունից, ինձ թույլ չեմ տալիս բացել փակագծերը: Բայց մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում են, կներեք, էժանագին հեղինակություն ստեղծեն, փորձեն ցեխ շպրտեն ոստիկանության վրա, փորձեն թիրախավորեն ոստիկանությանը: Մենք այդ մարդկանց նկատմամբ ունենք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները եւ տիրապետում ենք, թե նրանք ով են եւ իրենցից ինչ են ներկայացնում:

Վստահեցնում եմ, որ ոստիկանությունում մայիսի 10-ից մինչեւ առ այսօր չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չկա կաշառակերություն, պաշտոնների են նշանակվում շարքայինից մինչեւ գնդապետ միայն ու միայն բարեխիղճ ծառայության համար:

Աշխատող մարդն է միայն սխալվում, եւ ես, որպես ոստիկանապետ, չեմ բացառում, որ ունենամ սխալ նշանակումներ: Բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները: Վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեւիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր է ուժեղ: Իսկ ուժեղն ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ:

Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը եթե լինի՝ մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց միայն հանցագործների նկատմամբ կկիրառվի, դա կկիրառվի այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք ոտնձգություն կկատարեն սահմանադրական կարգի դեմ»:

Տպել
4324 դիտում

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ