ՀՀԿ-ից բացի՝ այլ ընդդիմություն չեմ տեսնում․ ԵՊՀ ուսանողական կառույցի ղեկավարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակի թեկնածու

Երեւանի պետական համալսարանի՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Շիրակի մարզում։ Վերջինս արձակուրդ է վերցրել համալսարանական աշխատանքից եւ երեկ արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է պատգամավորի թեկնածու Վահագն Վարագյանի հետ։

- Պարոն Վարագյան, Դուք ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կառույցի ղեկավարն եք, միեւնույն ժամանակ՝ ՀՀԿ խորհրդի անդամ։ Ինքներդ բազմիցս նշել եք, որ համալսարանը պետք է լինի ապաքաղաքական կառույց։ Ձեր կուսակցական պատկանելիությունը, ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելն ու ապաքաղաքական բուհ ունենալու գաղափարը երբեւէ չե՞ն հակասել ու չե՞ն հակասում իրար։

- Համալսարանը եղել եւ մնում է ապաքաղաքական կառույց։ Ես համալսարանում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Դրա ամենալավ ու վառ օրինակն է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, բազմաթիվ փոխնախարարներ, վարչապետի խորհրդական, ովքեր եղել են համալսարանի ուսանողական կառույցներից։ Իրենցից որեւէ մեկին ես չեմ փորձել քաղաքականացնել կամ ասել, որ ՀՀԿ անդամ դառնան։ Եւ իմ աշխատանքի արդյունքն է նաեւ, որ այսօրվա կառավարության անդամների մեջ այսքան շատ կան համալսարանի ուսանողական կառույցներից դուրս եկած մարդիկ։ Ընտրվելու դեպքում էլ չեմ շարունակելու աշխատել, քանի որ դրանք անհամատեղելի աշխատանքներ են, ցավոք ստիպված կլինեմ թողնել համալսարանում իմ վարչական աշխատանքը։

- Իսկ մասնավորապես, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել եւ ապագա խորհրդարանում լինելու ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում։

- Իմ շանսերը նորմալ եմ գնահատում, եւ իրականում առաջադրվելս ինքնանպատակ չէ։ Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ երբ խորհրդարանում ձեւավորվի մեծամասնություն՝ ի դեմս ներկայիս իշխանության, վարչապետ Փաշինյանի, եւ խորհրդարանը չունենա ռեալ ընդդիմություն, պատգամավորներ, ովքեր իշխանության դեմքին ռեալ ասելու են էն, ինչ հուզում է մեր ժողովրդին, մեր խորհրդարանն ունենալու է լուրջ խնդիրներ։ Այսինքն՝ մեր երկիրը երկրորդ նմանատիպ իշխանափոխության պրոցես չի կարողանա տանել, էդքան ռեսուրս չունի։ Իմ ներկայությունը խորհրդարանում նրա համար է, որպեսզի մենք բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում հասցնենք ներկայիս իշխանություններին, որոնք, ես չեմ կասկածում, որ Փաշինյանը մեկ ամսից էլ լինելու է վարչապետ։ Մենք պետք է խնդիրները հասցնենք իշխանություններին, որպեսզի էդ ամենը չկուտակվի եւ մեր երկրի համար ճակատագրական երկրորդ նմանատիպ պրոցեսը չլինի։

- Դուք կարծում եք, որ հենց Հանրապետակա՞նն է լինելու այս իշխանությանը ընդդիմություն, չկա՞ այլ քաղաքական ուժ, որը կլինի այդ հակադիր բեեւռը։

- Այսօր ՀՀԿ-ից բացի չեմ տեսնում որեւէ ուժ, որը կարող է հանդես գալ որպես ընդդիմություն։ Քանի որ բոլոր ուժերն էս ամիսների ընթացքում համագործակցեցին Նիկոլ Փաշինյանի հետ՝ տարբեր ֆորմատներով։ Եւ ես իմ մեջ ունեմ ներքին համոզմունք, որ նոր խորհրդարան ձեւավորելուց հետո ցանկացած ուժ, բացի Հանրապետականից, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրի կոալիցիա կազմելու, նրանք կազմելու են կոալիցիա։

- Ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ մերժելու ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ընդհանրապես Հանրապետական կուսակցությանը։ Այդուհանդերձ, մտահոգություն չունե՞ք, որ քաղաքացիները ձեզ այլեւս չեն ընտրի, մարդիկ ձեզ մերժել են։

- Ես եկել եմ էդ մարդկանց վստահեցնելու, որ ես լինելու եմ իրենց ձայնը։ Եթե էդ մարդիկ կմերժեն, ես էդտեղ որեւէ խնդիր չունեմ։ Ես նախորդ ընտրություններին էլ կարող էի մասնակցել։ Ինձ համար սկզբունքային է, որ որեւէ վարչական ռեսուրս չկիրառվի։ Ես չեմ կարող դա ընդունել։ Կարող է ժողովուրդը, անհատը, քաղաքացին ինձ ընտրել կամ չընտրել։ Եթե չի ընտրում, ուրեմն ինքն է դրա պատասխանատուն։ Եթե ընտրում է, նորից ինքն է պատասխանատուն։ Ես ուզում եմ ուղղակի հավատացնել Շիրակի մարզի բնակիչներին, որ ես իրականում ունեմ մտահոգություններ եւ ուզում եմ իրենց անունից, ցանկացած խնդիր ունեցող մարդու անունից խորհրդարանում բարձրաձայնել դրա մասին։ Ցանկացած մարդ, որը խնդիր ունենա, ես կարող եմ էդ մարդու անունից ասել վարչապետ Փաշինյանի դեմքին, որ էս մարդը խնդիր ունի։ Կամ եթե էդ մարդը չուզի, ես պատրաստ եմ իմ անունից ասել։ Եթե ժողովուրդը չի ցանկանա, որ ես գնամ խորհրդարան, ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, ինձ համար ինչ-որ ճակատագրական բան չի լինելու։ Ես գաղափարի մարդ եմ։ Ով իր մեջ կրում է գաղափարներ, սկզբունքներ, միշտ առաջնորդվում է դրանով։ Ես ինքս եմ դիմել, որպեսզի առաջադրվեմ, որովհետեւ սա ինձ համար շատ կարեւոր ու ճակատագրական պահ է մեր երկրի համար։ Եթե մեր երկիրն այսօր չունենա իրական ընդդիմություն, մենք մի տարի հետո անդառնալի հետեւանքներ ունեցող, ճակատագրական իրավիճակի առաջ ենք կանգնելու։

- Ձեր գրառումներից մեկում ինքներդ եք նշել, որ ընտրությանը մասնակցում եք այս օրերին ամենաշատը քննադատվող կուսակցության ցուցակով, եւ դրա համար համարձակություն է պետք։ Պարոն Վարագյան, անհի՞մն են այդ քննադատությունները։

- Իրականում կան ե՛ւ արդարացի քննադատություններ, ե՛ւ ոչ արդարացի։ Այսինքն, ես ինքս իմ կյանքում, իմ ապրած ժամանակահատվածում, աշխատանքային գործունեության մեջ այնպիսի բան չեմ արել, որի համար պիտի ամաչեմ։ Իսկ Հանրապետական կուսակցությունը եղել է մեծ օրգանիզմ, որում եղել են տարբեր անհատներ, որոնք թույլ են տվել սխալներ, այդ մարդիկ հիմա կուսակցությունում չեն, նրանց մի մասը, կարող եմ ասել՝ նույնիսկ աջակցում են ներկա իշխանական ուժերին։ Չի կարող 20 տարի, եւ հատկապես վերջին տասը տարին իշխանություն լինի մի ուժ եւ սխալներ չունենա կամ չքննադատվի։ Չի կարող նույնիսկ որեւէ փոքր հիմնարկի ղեկավար էնպես աշխատել, որ բոլորն ասեն՝ իդեալական աշխատում է։ Էլ ուր մնաց երկիր ղեկավարողները։ Քննադատություններ, իհարկե լինելու են, հիմա էլ են լինելու՝ ուղղված ներկա իշխանություններին, եւ այսօր էլ արդեն կան։

- Իսկ Դուք Հանրապետականի ամենամեծ սխալներից մեկը ո՞րն եք համարում։

- Ամենամեծ սխալներից մեկը համարում եմ, որ կուսակցության մեջ հայտնվեցին այնպիսի անդամներ, որոնք պատասխանատվություն չվերցրին իրենց վրա, այդ երկար տարիների պատասխանատվությունը։ Այդ մարդիկ հեռացան կուսակցությունից եւ ամբողջ պատասխանատվությունը մնաց էն կուսակցականների վրա, որոնք գաղափարական մարդիկ են եւ մինչեւ վերջ կանգնելու են Հանրապետական կուսակցության կողքին, լինելու են կուսակցությունում։ 

- Ինչպիսի՞ քարոզարշավ եք սպասում այս տասներկու օրերի ընթացքում։ Արդյո՞ք քաղաքական, գաղափարական ու ծրագրային պայքար կլինի, թե՞ քաղաքական տարբեր ուժերի կողմից իրար ուղղված մեղադրանքների։

- Էստեղ գիտե՞ք՝ ինչ կա, նաեւ անձնավորված ընտրություններ են, չնայած քաղաքական պրոցես է, քաղաքական ընտրություններ են, քաղաքական պայքար էլ կլինի։ Բայց ես հուսով եմ, որ իրականում մեր տարբեր ուժերի թեկնածուները, նաեւ «Իմ քայլը» դաշինքից, մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են, մտերիմ հարաբերությունների մեջ ենք, բոլորը գիտակցում են, որ էս օրերից հետո գալու է դեկտեմբերի տասը, եւ մենք էնպիսի պրոցեսներով չենք գնա, որ հետո չկարողանանք իրար աչքերի նայել։  

Տպել
4725 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ