Պրոֆեսիոնալ հանցագործները իրենց հանցագործությունները թաքցնում են նոր դիակների տակ. Շահնազարյանը՝ Փաշինյանին

«Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից, որքան այսօր է: Նա նման կարծիք հայտնեց այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօրվա ոստիկանապետն այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն գալիս է, որ վերականգնի իշխանության կողմից թուլացած պետականությունը: Անդրադառնալով նաեւ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ գաղտնալսմանը՝ նա ասաց, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այդ թեման կոծկելու համար էր: Մասնավորապես, նա նշեց. «Դուք գիտեք, թե որտեղ են պրոֆեսիոնալ հանցագործները թաքցնում իրենց հանցագործությունները՝ նոր դիակների կամ նոր հանցագործությունների տակ: Մի քանի օրինակ. եթե չեմ սխալվում օգոստոսի 17-ի առավոտյան, մամուլում հայտնվեց գաղտնալսման ձայնագրությունը, բարձրացավ աղմուկ: Նույն երեկոյան վարչապետը հանրահավաքում մի նոր նորություն հայտարարեց, որ դա խլացնի: Դա էր պատճառը որ հանձնարարեց՝ բոլորին պառկեցնել ասֆալտին կամ խփել պատին: Չեք կարող ինձ հետ չհամաձայնվել, որ այդ մեծ աղմուկը լռեցվեց այդ հայտարարությամբ»:

ՀՀԿ պատգամավորի թեկնածուի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման մի քայլի էլ գնաց ՀԱՊԿ-ում տեղի ունեցածի պատճառով: «Երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին ու երբ արդեն իր համար ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ն չի պահպանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա հայ համայնքի հետ հանդիպմանը ցնցող հայտարարություն արեց, որով մամուլը չանդրադարձավ ՀԱՊԿ-ում տեղի ունեցածին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 800 հազար անբան կա Հայաստանում: Նույնիսկ մեր թշնամիները հայ ժողվորդին նման գնահատական չեն տվել: Պետք էր նոր առիթ՝ փակելու հերթական տապալումը»,- ասաց  Շահնազարյանը:

Տպել
2444 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա