Պլյուշչենկոն ուզում է ՀՀ-ում դպրոց բացել. նա լինելու է ՀՀ-ն ներկայացնող մարզիկների մարզիչը

Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում գեղասահքի մարզադպրոց բացելու նպատակ ունի: Այս մասին նա նշեց երեկ՝ նոյեմբերի 25-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած սառցե շոուից առաջ, որի ընթացքում ներկայացավ նրա՝ «Սառույցի արքաները» նախագիծը: Մարզիկը պատմեց Ռուսաստանում գործող իր մարզադպրոցի մասին: Նշեց նաեւ, որ տեղյակ է Երեւանում գործող Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցից ու գիտի, որ բազմաթիվ երեխաներ են մարզվում այնտեղ:

«Իմ դպրոցը գործում է արդեն 1.5  տարի: Արդեն լավ արդյունքներ ենք ցույց տվել: Իմ դպրոցում իմ մենեջեր Արի Զաքարյանի շնորհիվ՝ կմարզվեն հայ գեղասահորդներ, որոնք միջազգային ասպարեզում կներկայացնեն ՀՀ-ն: Ես էլ կլինեմ նրանց մարզիչը, հիմա էլ նրանց մարզիչն եմ: Հայաստանը եւ Ռուսաստանը, Եվգենի Պլյուշչենկոն եւ Հայաստանը շատ մտերիմ են: Առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին միշտ ջերմ ընդունելության արժանացնելու համար: Էլի կգանք, մեր վարպետությամբ ու արվեստով կուրախացնենք: Չի բացառվում, որ ապագայում նաեւ դպրոց կբացվի, ուր կգամ, կմարզեմ: Կունենք մարզչական կազմ, ամենայն հավանականությամբ Ռուսաստանից: Կսովորեցնենք հայ մարզիչներին: Գիտեմ, որ արդեն դպրոց կա, հեռանկարային է, լավն է, մեծ քանակությամբ երեխաներ են մարզվում»,- ասաց նա:

Պլյուշչենկոն պատմեց, որ իր մարզադպրոցում կան բազմաթիվ երեխաներ, որոնց հավաքագրել է Ռուսաստանի շրջաններից: Նրանք մարզվում են անվճար, ֆինանսավորվում են նրա կողմից, նաեւ ապահովվում բնակարաններով, եթե անհրաժեշտ է: Սաներն աշխատում ու առաջընթաց են գրանցում: 5 տարեկան մի աղջնակ նույնիսկ մի քանի մլն ռուբլի արժողության հովանավորչական պայմանագիր ունի: ՀՀ-ն ներկայացնող մարզուհիներից մեկը նույնպես, նրա խոսքով, կրթաթոշակ է ստանում ու անվճար մարզվում: Պլյուշչենկոն դեռեւս չցանկացավ տալ ՀՀ-ն ներկայացնող այն գեղասահորդների անունները, որոնք իր դպրոցից են լինելու, ընդգծեց, որ դա կանի, երբ պայմանագիր լինի ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի:

«Աղջիկը, որը ներկայացնում է Հայաստանը, նույնպես կրթաթոշակով է, մարզվում է անվճար եւ ֆինանսավորում է ստանում: Անուններ չեմ ասի, երբ ֆեդերացիայի հետ պայմանագիր կկնքենք, երբ պաշտոնապես լինի, պաշտոնապես կլինի, անպայման կբերենք երեխաների, կներկայացնենք, գուցե դա կլինի շոուի շրջանակներում: Մենք մեծ պլաններ ունենք ապագայի համար»,- ասաց նա:

ՀՀ ներկայացնող մարզիկներից, որոնց պարբերաբար կարելի է տեսնել Պլյուշչենկոյի «Սառույցի արքաների» թվում Սլավա Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանն են: Երեկ էլ նրանք մասնակցեցին շոուին:

Տպել
2142 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն