Առաջիկա ԱԺ-ն անցումային է լինելու, 2 տարի հետո էլ պետք է գնանք ընտրությունների․ Սասնա ծռերը սկսեցին քարոզարշավը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավն այսօր մեկնարկեց Ազգային ժողովի այգուց:

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախընտրական քարոզարշավը խորհրդարանի բակից սկսելու մեջ հատուկ խորհուրդ կա․

«Վերջապես, տարիներ ի վեր մեր քաղաքական, քաղաքացիական պայքարի այս հանգրվանում ենք, որ արդեն կարող ենք մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Չնայած իրենց բազմաթիվ թերություններին ու բացթողումներին՝ այս ընտրությունները շատ հուսադրող են, խոստանում են լինել լեգիտիմ եւ զգալի չափով արտացոլելու են մեր ժողովրդի կամքը»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Վերջինս ասաց, որ իրենք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, ինչն արտացոլված է կուսակցության նախընտրական ծրագրում։ Ավետիսյանի խոսքով՝ առաջիկա երկու տարին «Սասնա ծռեր» կուսակցությունը համարում է անցումային փուլի ժամանակահատված, ուստի առաջիկա խորհրդարանն իրենք պատկերացնում են որպես անցումային խորհրդարան․

«Մենք ներկայացրել ենք ծրագիր երկու տարվա համար։ Կարծում ենք՝ խորհրդարանը երկու տարի հետո պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքն ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, եւ այդ հիմքով էլ պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է զբաղեցնում, մեր զրույցում ասաց, որ այս կուսակցությունից առաջադրվելու համար մի քանի գործոններ աշխատեցին․

«Նախ, իրոք շատ դրական է, որ քաղաքական դաշտ մտնում են մարդիկ, ովքեր ազնիվ են, բաց են, անկեղծ են, պայքարող են։ Մյուսը՝ իրենք ունեն հայեցակարգ, եւ որի շուրջ կարելի է վիճել, ոչ ոք չի ասում, որ այդ հայեցակարգն ամենաիդեալականն է։ Դու ունես հայեցակարգ, որի հիման վրա սկսում ես գրել ծրագիր։ Ահա ծրագիրը մեր, որն այսօրվա իրավիճակին համապատասխան է, ունի տեսլական, ծրագիրը շատ արդիական է, որը դրական է ամբողջ քաղաքական դաշտի համար։ Երրորդ գործոնը՝ միանշանակ ու շատ դրական է, որ «Սասնա ծռերը» հրաժարվեցին խնդիրներն ուժային մեթոդով լուծելու տարբերակից, քանի որ եղել է հեղափոխություն, իրենք նոր կառավարության նկատմամբ դրական են տրամադրված, ինչն ինձ համար շատ կարեւոր է։ Եւ էս մարդիկ ունեն գաղափարներ, պատրաստ են քաղաքական պայքար տանել, ու այդ պատճառով էլ ես իրենց հետ եմ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ այսօրվա կառավարությանը, որը հավանաբար կլինի նաեւ վաղը, պետք է օգնել, իսկ կօգնեն այն ուժերը, որոնք աջակցել են Փաշինյանին հեղափոխության ժամանակ, եւ ունեն հստակ գաղափարներ։

Ստեփան Գրիգորյանը մեր զրույցում նաեւ ասաց, որ իրենց շանսերը բարձր է գնահատում, եւ մարզերում էլ տեսնում են մեծ աջակցություն․ «Անգամ քարոզարշավից առաջ մեր հանդիպումներին հարյուրավոր մարդիկ էին ներկա լինում»։

«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր հանդիպում ունեցավ նաեւ Նոր Նորքի բնակիչների հետ, իսկ վաղն իր քարոզարշավը շարունակելու է մարզերում։

Տպել
10229 դիտում

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին

Հայբիզնեսբանկը հանդես է գալիս բարելավված և ավելի շահավետ պայմաններով՝ «ABB-ավտո» վարկատեսակով

Այս տարվա 9 ամիսներին 39 զինծառայող է զոհվել Արցախում ու Հայաստանում. դատախազություն

Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր եւ վաղը Հայաստանում են լինելու․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

Ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը․ Աննա Նաղդալյանը՝ հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին

Հայաստանը պայմաններ է ստեղծում Union Pay վճարային համակարգին միանալու համար, ինչը կօգնի չինացի զբոսաշրջիկներին

Թուրքիայի հարձակման հետևանքով սպանվել է 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր են

2019-ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 մլն դրամով շատ ներդրում է իրականացվել, քան 2018-ի նույն շրջանում. նախարար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրպագուներին, երազելուց բացի, ոչինչ թույլ չի տալիս անել

Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Քննարկումների արդյունքում վերհանվել են բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ. նախարար

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

2019-ի 8 ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներ արտահանել ենք 11 տոկոս ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում. Խաչատրյան

Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ իրեն չաջակցելու համար, կոչ անում ընտրել Թուրքիայի և ահաբեկիչների միջև