Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանին կրկին կալանավորելու որոշում կայացվեց

Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին կալանավորելու որոշում կայացրեց:

Դատարանը, այսպիսով՝ բավարարեց հսկող դատախազ Հայկ Պետրոսյանի եւ տուժողի ներկայացուցիչների միջնորդությունները: Նշենք, որ Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: 

Դատարանը միաժամանակ բավարարեց նաեւ սույն գործով կալանավորված քննիչ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արայիկ Ներսիսյանի պաշտպանի միջնորդությունը եւ Ներսիսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացրեց՝ նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից: 

Դատարանը մերժեց սույն գործով մյուս մեղադրյալ Արտակ Հովհաննիսյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը: Միաժամանակ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանը գրավի չափ սահմանեց 3 միլիոն դրամ:

Ավելի վաղ, ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Վլադիմիր Դավթյանի կողմից Կամո Փիրուզյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշված վարչության պետ Թաթուլ Շուշանյանը եւ նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տիրապետել են քրեական գործի բոլոր հանգամանքներին, այդ թվում` տեղեկացված են եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ:

Տպել
1219 դիտում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում