Եթե ասեմ՝ վարչապետի թեկնածու չեմ, չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ. Նիկոլ Փաշինյան

Ես շատ լավ գիտեմ, որ Թալինը վերջին տասնամյակների բոլոր քաղաքական գործընթացներում եղել է ամենաակտիվ քաղաքներից մեկը: Դուք մասնակցել եք բոլոր շարժումներին, գործընթացներին եւ հեղափոխության բոլոր փորձերին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում այս խոսքերով ազդարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը:

«Մենք միասին մասնակցել ենք եւ ձախողվել ենք, բայց 2018 թվականին դու արեցիք ձեր ասածը ու հաղթեցիք կոռումպացված իշխանությանը: Եւ ամեն անգամ դուք հաղթելու եք: Մենք եկել ենք ձեզ կոչ անելու, որ այս ընտրություններում վստահության քվե տաք «Իմ քայլը» դաշինքին: Մեր նպատակը հետեւյալն է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը թալինցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բոլոր ընտրություններում վճռորոշ է լինելու ժողովրդի քվեն: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այլեւս կեղծիքներով, մասնավորապես, լցոնումներով եւ այլ խարդախություններով ընտրությունների արդյունքներ չեն ձեւավորվելու:

«Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, թե որն է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը: Դա այն է, որ մենք վերացրեցինք հեղափոխությունների անհրաժեշտությունը: Հիմա դուք կարող եք ձեր հեղափոխությունն անել ձեր մեկ քվեաթերթիկով: Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձեւավորելուց»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիների ձայնը գողանում էին, ՀՀ քաղաքացիների ձայնը նենգափոխում էին։ «Ինչո՞ւ եմ ես դարձել ՀՀ վարչապետ, որովհետեւ դուք եք այդպես որոշել, ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ, այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը»,- ասաց նա։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը շեշտեց՝ ո՛ր պահին ժողովուրդը կորոշի, որ ինքը չպետք է լինի վարչապետ, ինքը նույն պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վստահության քվե է ակնկալում ժողովրդից։

«Ինչու եմ ես ակնկալում այդ քվեն ձեզանից, պատկերացնո՞ւմ եք՝ ես հիմա ասեի՝ ես վարչապետի թեկնածու չեմ ու չեմ առաջադրվում ու չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ, դա կլիներ ճանապարհի կեսից դավաճանել ժողովրդին, բայց, ամեն դեպքում, ես վարչապետ չեմ լինի իմ որոշման պարագայում, ես վարչապետ կլինեմ միայն ձեր որոշման պարագայում», - ասաց նա։

Տպել
2040 դիտում

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան