Վստահության քվե ենք ակնկալում ՀՀ կառավարման ղեկը առաջիկա 5 տարիներին ստանձնելու համար. Փաշինյան

Մենք համարում ենք, և դա փաստ է, որ քաղաքական մեր թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած և ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները՝ առանց բացառության։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վստահության քվե ենք ակնկալում ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար»,-News.am-ի փոխանցմամբ, նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց համար կարևոր առաջիկա անելիքը քաղաքական հեղափոխության արդյունքների ամրապնդմանը զուգընթաց տնտեսական հեղափոխությունն է. «Սա ենթադրում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որը կհամապատասխանի ազգային անվտանգության պահանջներին և մեր նպատակներին»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց կառավարությունը նախատեսել է միկրոբիզնեսի հարկային պատավորություններից ազատում, ինչն աշխատանքի խրախուսման ամենակարևոր պայմաններից է:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ, ի վերջո, կարողանան ճեղքել հուսահատությունը և վստահել իրենց ուժերին: Սա պետք է լինի աղքատության հաղթահարման առաջնային գործիք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու կարևոր քայլերից մեկն է լինելու եկամտային հարկի իջեցումը:

«Վստահ ենք, որ այսպես կապահովենք այդ ոլորտում աշխատատեղերի ստեղծում և բարձր աշխատավարձերի սահմանում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք նախորդ շաբաթ որոշել են «ստարթափերին» արտոնություններ տալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ասելիքը մնում է նույնը. «Մենք չենք պատրաստվում այս ոլորտում ռեվերսներ իրականացնել, մեր առաջնահերթությունները մնում են նույնը։ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ուժեղացումը, ռազմավարական հարաբերությունների հաստատումը հարևաններ Իրանի և Վրաստանի հետ մնում է նույնը։ Շարունակելու են հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, բայց դա չեն անելու այլ երկրի հետ ունեցած մեր հարաբերությունների հաշվին»,–ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը դրական համարեց նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և նշեց, որ կա պոտենցիալ և միջավայր այդ կառույցում ակտիվություն դրսևորելու պարագայում ՀՀ-ի տնտեսության զարգացման համար:

Նիկոլ Փաշինյանի նշեց, որ իրենց առաջ դրել են ամբիցիոզ խնդիրներ. «Խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը․ դա հարիր չէ նոր Հայաստանին, 21-րդ դարի Հայաստանին, պետք է էականորեն կրճատվի աղքատությունը եւ առաջին հերթին աշխատանքի եւ անհատական ջանքի շնորհիվ»։

Տպել
2739 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի