Երևանում տղամարդը դանակահարել է կնոջ եղբայրներին. թեժ վեճի արդյունքում կա 5 վիրավոր

Նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու դեպքով նոր մանրամասներ են  պարզվել։ Վիճաբանության հետեւանքով 5 հոգի վիրավորվել է, մասնակիցներից 2-ն էլ նախկինում դատապարտված են եղել եւ նոյեմբերի 1-ին էին համաներմամբ ազատ արձակվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երևանի ոստիկանության քրեական հետախույզները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23:30-ին Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ Գոռ և Սահակ Կիրակոսյանները, Էդգար Մարտիրոսյանը, Սարկավագի փողոցի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Հարությունյանը և Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Մանվել Հարությունյանը վիճաբանել են 36-ամյա Սերգեյ Պողոսյանի հետ, և ևս երկու անձի, որոնք  ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված են եղել և համաներման ակտով նոյեմբերի 1-ին ազատ են արաձակվել․ նրանք են՝ 68-ամյա Գրիգոր Խաչատրյանը և  26-ամյա Սմբատ Պողոսյանը։

Վեճի ժամանակ Ա. Կիրակոսյանը «բիտայով» հարվածել է Ս. Պողոսյանին, Գ. Խաչատրյանին և Գ. Միքայելյանին, իսկ Ս. Պողոսյանը խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ. և Ս. Կիրակոսյաններին:

Նրանք Ս. Պողոսյանի կնոջ եղբայրներն են:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ «բիտան» հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև՝ աչքի մասում վնասվածքներով հոսպիտալացվել են 2 երիտասարդներ՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ՝ 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Պարզվել էր, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, որ հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը մասնակցելիս էր եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին և վիճաբանությունը տեղի էր ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, որտեղ Սահակը փայտով հարվածել էր փեսայի գլխին, նա էլ գործի էր դրել դանակը:

Տպել
4890 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»