Հայաստանում կրկին կգործի մոտ 1 տարի առաջ փակված սպորտային վաշտը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա խոսեց այդ եւ մարզաշխարհին վերաբերող այլ հարցերի շուրջ:

- Խոսակցություններ կան, որ սպորտային վաշտը վերաբացվելու է: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Այո՛, մարզական վաշտի վերաբացման գործընթացն ընթացքի մեջ է: Պաշտպանության նախարարի հետ բազմիցս զրուցել ենք այդ հարցով: Կա աշխատանքային խումբ՝ իրավաբանների եւ մասնագետների, որը զբաղվում է այդ հարցով: Իմ կարծիքով՝ եթե ոչ այս զորակոչին, բնական է՝ չենք հասցնի այս զորակոչին, ապա մյուս զորակոչին միանշանակ կունենանք:

- 10 լավագույն մարզիկների ընտրության կարգում ի՞նչ փոփոխություններ են եղել:

- 10 լավագույն մարզիկների ընտրության հետ կապված, հիշում եք, որ անցած տարի ձեւաչափ է փոխվել, եւ 10 լավագույններին ընտրվում էին հանրության կողմից քվեարկությամբ եւ ձեր՝ սպորտային լրագրողների կողմից արված 10 լավագույն մարզիկների առաջարկով: Այս տարի ձեւաչափը մի քիչ այլ է. 1/3 հարաբերակցությամբ է լինելու: Քվեարկությանը մասնակցելու է հանրությունը՝ SMS քվեարկություններով (1/3), 1/3-ը կլինեն լրատվամիջոցները եւ 1/3-րդն էլ մեր հավաքական թիմերի գլխավոր մարզիչները: Եթե գլխավոր մարզիչը քաղաքում չի լինելու, ապա ֆեդերացիան կներկայացնի այլ անձնավորության, որը կկարողանա քվեարկել: 10 լավագույնների մեջ 1-ին, 2-րդ, 10-րդ չի լինելու: Մենք պետք է հասկանանք, որ 10 լավագույն է. 1-ին եւ 10-րդ չի լինելու:

- Ֆեդերացիաների ֆինանսավորման հետ կապված ի՞նչ կասեք:

- Ֆեդերացիաների հետ կապված գումարային ավելացում կառավարության կողմից լինելու է. ներկայացրել ենք կառավարությանը, եւ գումար ավելանալու է մեր ֆեդերացիաներին, քանի որ 2019-ը նախաօլիմպիական տարի է, եւ հուսամ, որ այդ գումարը, որը հատկացվելու է, ֆեդերացիաները կօգտագործեն ճիշտ:

- Ընտրություններից հետո նախարարությունների թվաքանակը նվազելու է, ի՞նչ է սպասվում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցրեի նախարարությանը:

- Հարցին՝ արդյոք ընտրություններից հետո սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այլ կարգավիճակ է ստանալու, չեմ կարող պատասխանել, քանի որ տեղյակ չեմ այս պահին:

- Քվեարկության հետ կապված. մարզիչները կկարողանա՞ն իրենց մարզաձեւի ներկայացուցիչներին ընտրել:

- Աշխատախումբ է աշխատել այդ թեմայի շուրջ, եւ եկանք ընդհանուր հայտարարի, որ այո՛, ինչո՞ւ ոչ:

- Կասե՞ք՝ որն է խնդիրը, որ անընդհատ նախարարներ են փոխվում, բայց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման հարցը չի լուծվում:

- Կարող եմ ասել, որ նախահաշվարկային աշխատանքներն արդեն կատարվել են: Իրականում 1 մարզադահլիճ ենք կառուցելու կողքին, դա լինելու է 24x32 չափսով, փոքր դահլիճ է, բայց ծառայելու է նաեւ ըմբշամարտին: Մենք այսօր ունենք այդ, որ ձեզ ներկայացրեցի: Սառույցը կոտրվել է իրականում: Բոլորս պետք է հասկանանք մի բան. ինչո՞ւ ենք շեշտում Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը: Պետք է հասկանանք՝ արդյոք այդ մարզադպրոցում մարզվողներ կան: Այո՛, արձանագրում ենք՝ կան: Այսինքն՝ մենք չենք ղեկավարվում նրանով, որ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է, ղեկավարվում ենք նրանով, որ այնտեղ բազում մանուկներ են մարզվում: Այսինքն՝ մենք շեշտը հիմնականում վերցնում ենք դա: Եվ, ինչպես ասացի, սառույցը կոտրվել է: Ժամկետներ այսօր չեմ կարող ասել:

- Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցը, ճիշտ է՝ նրա անվան չէ, բայց վատ վիճակում է:

- Որտեղ Սիմոն Մարտիրոսյանը մարզվել է, Սամաղար գյուղի մասնաճյուղն է, այդ դպրոցը Ջրառատ գյուղում է՝ Արմավիրի մարզում է: Ես չեմ կարող ասել, որ դա մեծ մարզադահլիճ է, դա մեկ: 2-րդ, ես պետք է փաստեմ, որ Սամաղարի մարզադպրոցը, որը համայնքային ենթակայության է, ստացել է մարզագույք, եւ Սամաղարի այդ մարզադպրոցն իրականում շատ լավ վիճակում է:

- Նորոգում նախատեսվո՞ւմ է:

- Այս պահին՝ ո՛չ:

- Մտավախություն չունե՞ք, որ սպորտի նախարարությունը կլինի կրճատվող նախարարությունների թվում: Եվ, ըստ Ձեզ, ո՞վ է այս տարվա լավագույն մարզիկը:

- 2-րդ հարցից սկսեմ, լավագույն մարզիկը Սիմոն Մարտիրոսյանն է միանշանակ: Ինչ վերաբերում է նախարարությանը, քիչ առաջ էլ նշեցի՝ չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել՝ կրճատվելու է, միանալու է այլ գերատեսչության, թե՝ ոչ, բայց վստահ եմ, որ կառավարության կողմից հստակ ուղեգիծ կա. սպորտը կլինի այլ գերատեսչության հսկողության տակ, կլինի կոմիտե, կամ եւ այլն, բայց գործունեություն ծավալելու է միանշանակ:

- Արթուր Ալեքսանյանի հետ կապված. նա ԱՄՆ-ում է բուժման նպատակով: Նրա ծնողները նշում են, որ բուժվում է սեփական միջոցներով: Նախարարությունում կա՞ օրենքի կետ, որ օլիմպիական չեմպիոնի բուժումը պետք է ապահովի պետությունը: Ի՞նչ ընթացակարգով է դա լինում:

- Ալեքսանյանի՝ ԱՄՆ-ում անձնական միջոցներով բուժվելու մասին կարող եմ ասել հետեւյալը, որ դա իր կամքն է եղել, մեկ: 2-րդ, Ալեքսանյանի կամ ֆեդերացիայի կողմից մեզ որեւէ գրություն չի եկել, որ մենք կարողանանք աշխատել իրականացնել այդ: Հայաստանում ունենք Սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոն, որը կոնկրետ զբաղվում է դրանով, բայց ՀՀ տարածքում: Նաեւ պետք է ասեմ, որ այդ կենտրոնում բուժզննում է ստացել 466 մարզիկ եւ նաեւ ՀՀ-ում վիրահատություն է ստացել մի քանի մարզիկ: Կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց բռնցքամարտիկ էլ է եղել, բասկետբոլիստ է եղել:

- Իսկ բուժման որակը բավարարո՞ւմ է:

- Կարծում եմ՝ այո՛: Վնասվածքների հետ կապված մենք ՀՀ-ում ունենք շատ լուրջ մասնագետներ:

- Տեղյա՞կ եք, որ ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

- Եթե ֆեդերացիան կամ այլ կազմակերպություն դիմել է իրավապահ մարմիններին, քավ լիցի, թող զբաղվեն այդ մարմինները, եւ պատասխանը մենք՝ բոլորս էլ կիմանանք:

- Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված խնդրին: Դուք ասել եք, որ պետք է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեն: Մինչեւ այժմ ա՞յդ կարծիքին եք եւ ի՞նչ է լինելու:

- Ես նման գրություն չեմ տեսել ԱԻԲԱ-ի եւ ՄՕԿ-ի կողմից: Ես հայտարարում եմ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ մեկի կողքը չէ եւ ոչ մեկին չի պաշտպանում: Նախարարությունը կողմնակից է յուրաքանչյուր հարցի օրենքի սահմաններում լուծմանը: Ի վերջո, բոլորս պետք է հասկանանք, որ այստեղ տուժում է բռնցքամարտը, չպետք է մոռանանք, որ գնում ենք դեպի օլիմպիական խաղեր: Գուցե 2 կողմերը պետք է կոմպրոմիսային ուղղություն գտնեն: Եթե կա բողոքարկողների մեծ զանգված, առաջարկեցինք արտահերթ ընտրություններ անցկացնել: Բացի այդ՝ առաջարկում ենք 2 կողմերի հանրային քննարկում անցկացնել: Որոշ ժամանակ հետո երեւի հանրությունը եւ դուք կիմանաք:

- Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ցուցակներում կան մարզիկներ, մասնավորապես՝ մեծ են օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի շանսերը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա մարզիկների ներկայությունը ԱԺ-ում:

- Յուրաքանչյուր անձնավորության անձնական իրավունքն է իր գործից զատ նաեւ զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ քաղաքականությամբ: Չեմ կարող ասել՝ ինչ կտա: Յուրաքանչյուր մասնագետ, դա կլինի իրավաբան, կլինի մարզաշխարհի ներկայացուցիչ, եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, իմ կարծիքով, պետք է նաեւ որեւէ օգուտ տա:

- Լավագույն մարզիկի ընտրության հետ կապված. անցած տարի այս ձեւաչափը ցույց տվեց, որ SMS-ով քվեարկողները՝ ժողովուրդը, այնքան էլ օբյեկտիվորեն չէին անում դա:

- Նախ, մենք իրավունք չունենք հանրության կարծիքը չունենալու: 2-րդ, ոչ մի տեղ չի երեւալու՝ ով քանի ձայն է հավաքել:

- Ձայների քանակը չի երեւալու, բայց երեւույթը դրանից չի փոխվելու, ժողովուրդն անձնական սիմպատիաներով է առաջնորդվում:

- 1/3-ը մեր հանրությունն է: Հանրությունը իրազեկ է ամեն ինչից, Ձեր ասած սուբյեկտիվ կարծիքները լինելու են քիչ տոկոսային: Հանրությունը լավ հետեւում է, իրազեկ է՝ ինչ է կատարվում սպորտում:

- «Միկա» մարզահամալիրի խոտածածկը ֆուտբոլ խաղալու համար չի բավարարում, բայց ի՞նչ անի ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան, եթե այն պատկանում է նախարարությանը: «Միկայի» մարզադահլիճն էլ չի կարողանում միջազգային հանդիպումներ ընդունել: Ի՞նչ է սպասվում:

- Առաջին հարցի շուրջ, պետք է ասեմ, որ նախկին «Միկա» մարզահամալիրը 2019 թվականից դառնում է փակ բաժնետիրական ընկերություն, եւ կկարողանա ազատ լինել համագործակցելու բոլորի հետ: Մարզադահլիճի հետ կապված, այո՛, կան խնդիրներ, որոշ չափով չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, բայց նաեւ նման պրակտիկա կա, որ զարգացող երկրներին մոտեցումն այլ է լինում, թույլատրում են: Կարելի է բանակցել այդ ուղղությամբ:

Տպել
2810 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով