Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան պատգամավորը, որովհետեւ գործարարը մարդն է, ով ստեղծում է արդյունք, աշխատատեղեր

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն այս քննարկման համար շատ ոգեւորված է։ Նա նշեց, որ գիտաժողովի զեկույցների բովանդակությունն, ըստ էության, շարադրված է իրենց քայլերի տրամաբանության ու առաջնահերթության մեջ․

«Շատ կարեւոր խնդիր է, հենց հեղափոխությունից հետո անընդհատ եւ քաղաքական հարթակներում, երբ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, կարեւորում էինք երկրում սահմանադրականության կարեւորությունը։ Կարեւորը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձեւավորումն է։ Հաջորդ խնդիրը, որին բախվել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է։ Եւ մենք դա ձեւակերպել ենք որպես քաղաքական խնդիր, եւ անխուսափելիորեն 2019 թվականին դրան անդրադառնալու ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա խոսեց նաեւ հնարավորության մասին՝ նշելով, որ իրենց գաղափարախոսության առանցքային կետում հենց հնարավորություններն են․ «Տեսեք, դուք ասում եք՝ իշխանությունը չարեց սա, սա, սա, սա։ Այս ընկալումն, իմ կարծիքով, հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետեւ եթե իշխանությունը ամեն ինչ, բոլոր լծակներն ու բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է։ Ես դա մի քանի անգամ ասել եմ, որ մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման եւ նոր բաժնեմաս գնելու հետ կապված հարկ են համարել գան հասնեն՝ վարչապետը կողմ ա, թե դեմ ա, կլինի՞ վաճառի, թե՞ չի լինի։ Այսինքն, սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց մեր իրականությունն է եղել, եւ այսօր մեր գաղափարախոսությունը դա է, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլեւ լինի հանրային տարբեր շերտերինը։ Մեզ համար 2015-ից, երբ ձեւակերպել ենք մեր քաղաքական տեսլականը, անհատական ջանքը եղել է առանցքային բոլոր հանրային խնդիրները լուծելու համար։ Եւ կարծում ենք՝ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի կառավարության աշխատանքից, շատ կարեւոր է նաեւ մարդկանց վարքի փոփոխությունը․ «Այո, կարեւոր շեշտադրում, անընդհատ ասում ենք մարդկանց վարքի եւ վերաբերմունքի փոփոխությունը։ Եւ, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով։ Ես ուզում եմ հեղափոխությունից մի դրվագ պատմել։ Չեմ հիշում՝ ամսի քանիսն էր, երբ որոշել էինք, որ փողոցները պիտի փակենք, ես, լինելով ԱԺ պատգամավոր, պառկել էի ավտոբուսի դիմաց։ Ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն։ Մի տղա կար, վիճում էր հետս՝ ասում էր՝ ես դասի եմ, չգիտեմ ուր եմ, ես ագրեսիվությամբ չէի պատասխանում իր ագրեսիվությանը։ Եվ հաջորդ օրը կողքից քայլով մի տղա ասում է՝ չեք հիշո՞ւմ ինձ, էն օրը, որ վիճում էի ձեզ հետ ավտոբուսի մոտ, ես էի։ Այսինքն՝ քաղաքական վարքի փոփոխություն է տեղի ունենցել։ Դա քաղաքական հեղափոխության խնդիրը լուծեց։ Բայց տնտեսական վարքի փոփոխությունը երբ տեղի ունենա, դա կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը։ Սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը, կամ էդ պարտականությունը․ ինքը դա վճարում է որպես բեռ, լուծ, կաշկանդող մի բան, թե ընկալում է որպես երկրի փոփոխություններին իր մասնակցություն։ Օրինակ հարկ վճարողի վարքագծի փոփոխությունը եւ գործարարի վարքի փոփոխությունը ամենաառանցքային խնդիրն է, որը մենք էսօր պիտի լուծենք։ Մենք պիտի խոստովանենք, որ գործարարության նկատմամբ հիմնականում ձեւավորվել է վատ վերաբերմունք, որովհետեւ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ։ Ես ասել եմ, որ քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ ընտրություններում գործարար թեկնածուների թիվը աննախադեպ ցածր է։ Բայց ես չեմ ուզում դա ընկալվի գործարարի գնահատականի եւ համարման մեր երկրում նսեմացնելու պրոցես, ընդհակառակը, գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան պատգամավորը։ Որովհետեւ գործարարը էն մարդն է, ով ստեղծում է արդյունք, աշխատատեղեր, ով առաջ է քաշում պետեկամուտների լոկոմոտիվը, եւ բոլորս շանս ենք ստանում ձեւավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական եւ միջազգային աշխարհաքաղաքական փոփոխություններ մեր միջավայրում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը կառավարության ամենակարեւոր խնդիրն է։

Վարչապետն անդրադարձավ նաեւ հայաստանյան բուհերին։ Նա ասաց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական բուհերի եւ գերատեսչական բուհերի մի անհասկանալի ինստիտուտ, եւ ունենք մի իրավիճակ, որ ուսանողը բուհն ավարտում, գնում է որեւէ գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրա պետական դիպլոմը հաշվի չեն առնում․ «Ասում են՝ քո էս դիպլոմը ոչինչ չի ասում, պիտի մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, դիպլոմ կտանք, նոր կհամարենք, որ կարող ես աշխատանքի ընդունվել։ Ուզում եմ խոսել գիտություն-տնտեսություն-կառավարում համատեղության մասին։ Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական եւ պետական բուհերի բաժանում չպիտի լինի։ Կարող է պարզվի, որ մի տեղ գերատեսչական բուհն ավելի լավ բազա ունի, այն պետք է վերցնել, ներդնել բուհական համակարգի մեջ։ Մենք պիտի կոնսոլիդացնենք, գիտությունը, հետազոտությունը պիտի դնենք նույն ուղու վրա։ Քանի ուսանող ա հիմա ռեֆերատ գրում, քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող բուտկա կա, քան ծխախոտ վաճառող։ Մեզ թվում ա՝ դա մեզ չի առնչվում։ Բա էդտեղից ա սկսում քայքայումը։ Ձեր հարցին՝ կրթական համակարգի հարցը ոնց լուծենք, առաջինը սա պետք ա անել, եւ մենք պիտի այլ երկրներից ուսանողներ բերենք մեր երկրում սովորելու։ Մենք պիտի էսպիսի չափանիշներ սահմանենք։ Ի վերջո, մեր կրթական բուհական համակարգը ճգնաժամից հանելու հնարավորություն ունենք»։

Որպես ամփոփում՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում միտում կա, որ բոլորն ուզում են՝ կառավարությունը եւ մասնավորապես վարչապետն ինքը մտնի միկրոմենեջմենթի մեջ, այսինքն՝ լուծի ամենամանր խնդիրներն անձամբ․ «Ուզում են՝ վարչապետը գնա լուծի, հանձնարարի՝ որ թաղի էսինչ շենքի ռուբիլնիկի հարցն արագ լուծվի։ Եթե գնանք էդ ճանապարհով, աղետի առաջ կկանգնենք։ Այսինքն՝ կառավարության աշխատանքը պիտի լինի օրգանիզմի, ոչ թե ամբողջ բջիջների առողջությունը կարգավորելը, կառավարությունը պիտի ճիշտ ախտորոշում անի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
2138 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն