Ինչպե՞ս կարգավորել ճգնաժամը ՀԱՊԿ-ում. փորձագետը տեսնում է երկու սցենար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը երկու սցենար է տեսնում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստան-Բելառուս ստեղծված տարաձայնությունների կարգավորման համար: 

Առաջին սցենարը, նրա կարծիքով, կարող է լինել այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ նոյեմբերի 27-ին վարչապետերի մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար եւ համաձայնության գալիս Բելառուսի նախագահի հետ: 

«Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է: Դա լավ հնարավորություն է քննարկել և մեղմել երկկողմ լարված հարաբերությունները մինչև դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս պարագայում կոմպրոմիսն առավել կենսունակ է թվում»,- գրում է Սարգսյանն իր Facebook-ի էջում: 

Այժմ դեռ պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի այդ նիստին, քանի որ ՀՀ քաղաքական համակարգի կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով դրան ի պաշտոնե դրան պետք է մասնակցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Միեւնույն ժամանակ ամիսներ առաջ՝ հուլիսի վերջին, Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ ֆորմատը «կաթվածահար չանելու համար»: «Քանի որ դեռևս թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- մանրամասնել էր Հայաստանի վարչապետը: 

Սցենար երկրորդ, նշում է Սուրեն Սարգսյանն ու բացում փակագծերը. «Վարչապետը չի մեկնում Մինսկ, փորձ է կատարվում լարվածությունը թուլացնել այլ խողովակներով: Այս պարագայում առավել բարդ է լինելու դեկտեմբերի 6-ին (Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովին) գալ ընդհանուր հայտարարի: Մեծ հավանականություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի, իսկ այս դեպքում ժամանակը մեր օգտին չի աշխատում»: 

Նրա խոսքով, կասկածից վեր է, որ բելառուսական կողմի հետ պետք է պայմանավորվել և որքան շուտ այնքան լավ: «Կարծում եմ նաև, որ Լուկաշենկոն, այդուհանդերձ բացատրություն տալու է Փաշինյանին, բայց ոչ հանրային դաշտում, այլ փակ դռների ետևում»,- նշում է նա:

Տպել
2262 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ