Պետք է ժամանակին վճարել գույքահարկն ու հողի հարկը. Հ. Մարությանը՝ եկամուտների հաշվառման, հավաքագրման բաժնում

Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվել է՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում: Հայկ Մարությանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել խնդիրների մասին ու վստահեցրել, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները:

Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:

Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: 

Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:

«Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ  վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը»,- ասել է փոխքաղաքապետը:

Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով: Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը:

Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին:

«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը», -շեշտել է Հայկ Սարգսյանը:

Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ և այլն: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից:

Տպել
1892 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին