Պաշտոնանկությունը չպետք է հրապարակեն՝ այսպիսի դիվերսիաներից խուսափելու համար

Նոյեմբերի 19-ին լրատվական դաշտը պայթեց այն տեղեկությունից, թե ՊԵԿ-ում քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ առաջիկայում հնարավոր է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն իրենց եկամտի 23 տոկոսը վճարեն պետբյուջե: Այս տեղեկությունը հերքեցին ինչպես ՊԵԿ-ից, այնպես էլ կառավարությունից: Խնդրին անդրադարձավ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս պատմության մեջ մեկ այլ կարեւոր հանգամանք կար, որն այդպես էլ ուշադրության չարժանացավ: Հարցն այն է, թե ինչո՞ւ նման թեմա բացվեց հենց այս նախընտրական շրջանում: Միայն ձայն կորցնելուն ձգտող քաղաքական ուժը կարող էր նախընտրական շրջանում հայտնել, որ հարկային բեռ է պատրաստվում դնել երկրի ամենախոցելի սոցիալական խավի ներկայացուցիչների վրա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը եւս չի հերքում այն փաստը, որ այս խոսակցությունները «ջրի երես» դուրս եկան ընտրությունների քարոզարշավից ընդամենը մեկ շաբաթ առաջ: «Միանգամայն ճիշտ եք, խոսակցությունները այդ ժամանակ ակտիվացան: Սակայն արտագնա աշխատողներին հարկելու որեւէ քննարկում ընդհանրապես չի էլ եղել»,- վստահեցնում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ հենց այս նախընտրական շրջանում այս խոսակցություններն ակտիվացան, քանի որ սա, կարծես թե, նվեր էր ընդդիմությանը՝ իշխանություններին քննադատելու համար, ՊԵԿ նախագահն ասաց.

«Չգիտեմ, կառավարության նիստերից մեկից հետո լրատվամիջոցի ներկայացուցչի հետ ճեպազրույցի ժամանակ (նկատի ունի «Հանրային» ռադիոյին տված հարցազրույցը,- հեղ) ներկայացրել եմ եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբեւէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։ Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաեւ արտերկրում վճարված հարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միեւնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։

Այնուամենայնիվ, կրկնում եմ արտագնա աշխատողների եկամուտները, առավել եւս տրանսֆերտները հարկելու որեւէ գաղափար թե՛ կառավարությունում, եւ թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան: Աժիոտաժը բարձրացավ այս նախընտրական փուլում՝ ինչ-որ դիվիդենտներ քաղելու հստակ մտադրությամբ»,- ասաց նա։

Որոշ շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ընտրություններից հետո հնարավոր է Դավիթ Անանյանը պաշտոնանկ արվի եւ հենց դա է պատճառը, որ նախընտրական փուլում նման խոսակցություններ տարածվեցին: ՀԺ-ն Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտրություններից հետո շարունակելու է աշխատել, թե՞ ոչ: «Այսպիսի քննարկում չի եղել, ինչպես կորոշի վարչապետը»,- պատասխանեց նա:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ դավադրության տեսության կողմնակիցներ կան, ովքեր կցանկանային այդպիսի խարդավանքներ տեսնել, որ «խոպանչիներին» հարկելու թեման առաջ քաշելն առաջիկա հնարավոր պաշտոնականության նպատակով է: Սակայն քաղաքագետը դրա հավանականությունը առավելագույն չի համարում: «Ես չեմ կարծում, թե իրականում պատճառը դա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ այդպիսի խնդրի քննարկում պետք է, եւ պետք է լուծումներ գտնել: Դասական առումով ճիշտ կլիներ, որ նման խոսակցությունն ընտրություններից առաջ չլիներ, բայց լավ չէր լինի, որ թաքուն պահեին եւ ընտրություններից հետո ասեին: Սա անկեղծ խոսակցության դրվագ էր: Իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ են քննարկել ցանկացած ցավոտ հարց»,- ասաց նա:

Բաղդասարյանը միաժամանակ ընդգծում է, որ, եթե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո կադրային փոփոխություններ անել, ապա պետք է դրա մասին չբարձրաձայնեն: «Ես չեմ բացառում, բայց չեմ կարծում, որ նա դրանով իշխանություններին վատություն է արել: Խոսքը գաղափարի մասին էր, աղմուկը բարձրացավ եւ իշխանությունները պատասխանեցին, որ դա բացառված է: Եթե անգամ խոսակցություններ կան, որ նա պետք է աշխատանքից ազատվի եւ այս պահից վատություն է անում, որովհետեւ ինքը չի կարողանո՞ւմ եկամուտներ ապահովել: Դա միայն ՊԵԿ ղեկավարի թերությունը չէ, դա իշխանության խնդիրն է: Եթե մտադրություն կա, որ նրան պետք է ընտրություններից հետո հանեն, ապա պետք է մինչեւ վերջ թաքուն պահեն, չհրապարակեն՝ այսպիսի դիվերսիաներից խուսափելու համար»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւս հակված չեն կարծելու, որ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը դիտավորյալ է նման հայտարարություն արել՝ իրենց նախընտրական շրջանում վնասելու համար: «Ես նման տպավորություններ չունեմ»,- հակիրճ ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

Տպել
2064 դիտում

30 հատ արծաթափայլ եղևնիների գողություն Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)