Կիրակի օրը ես ահազանգ ստացա. Մակունցը՝ Օպերային թատրոնի փոխտնօրենին զգուշացում տալու մասին

Կիրակի օրը ես ահազանգ ստացա, որ Օպերային թատրոնում աշխատանքային ժամերին փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի կողմից տեղի են ունենում ապօրինի գործողություններ: Անմիջապես անհրաժեշտություն համարեցի դրա մասին հրապարակային գրառում կատարել: Այսօր, անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին տված բանավոր զգուշացմանը, ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարի հաղորդմամբ՝ սեպտեմբեր ամսի սկզբին, Երեւանի ավագանու ընտրություններից առաջ իր եւ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տնօրենների միջեւ տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում եւս մեկ անգամ հիշեցվել են այն օրենքները, որոնք պետք է պահպանվեն մշակութային գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների կողմից:

«Հորդորն այն ժամանակ էլ եղավ, որպեսզի բոլորը զերծ մնան այնպիսի գործընթացներից, որոնք դեմ են օրենքին: Դրանից հետո ես ստացա այդ ահազանգը, որից անմիջապես հետո պարոն Օրբելյանի հետ կապվեցի: Մենք մանրամասն զրուցել ենք այդ մասին, եւ հարցը փակված է»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Վերջինս նշեց, որ արդեն պատասխանել է նաեւ Կարինե Կիրակոսյանի նամակին, որով փոխտնօրենը խնդրել էր պարզաբանել իրեն արված զգուշացման պատճառները: Աշխատանքային ժամերին Կիրակոսյանի կողմից իրականացված ապօրինի քայլերի եւ նամակի բովանդակության մասին Մակունցը չցանկացավ հրապարակային խոսել:

Լրագրողների հարցին, թե որքանով էր ճիշտ ֆեյսբուքի միջոցով, ոչ աշխատանքային ժամին նման ձեւով նախազգուշացում տալը եւ արդյոք հնարավոր չէր ըստ ընթացակարգի դրա մասին տեղեկացնել տնօրենին, վերջինս պարզաբանեց, որ պատճառը խնդրի հրատապությունն ու ոչ աշխատանքային օր լինելն էր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում էր տվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին:

Նշել, որ Կարինե Կիրակոսյանը աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում իրականացնում: Ավելի ուշ, Կարինե Կիրակոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ գաղափար չունի, թե Մակունցն ինչից ելնելով է իրեն բանավոր զգուշացում արել, եւ թե աշխատակիցներից ում վրա է ինքը ճնշում գործադրել ու աշխատավայրում զբաղվել քաղաքական քարոզչությամբ: Կարինե Կիրակոսյանը նամակով դիմել էր Լիլիթ Մակունցին:

Տպել
1241 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը